Ոչ մի բան ձեզ չփոխեց. Ալեն և Կառլեն Սիմոնյանները՝ Գուրգեն Արսենյանին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի հետ համատեղ փոքր հայտարարություն է տարածել ու շնորհակալություն հայտնել ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանին։
«Երեկ նիստի ժամանակ պատգամավոր Արսենյան Գուրգենը խոսեց իմ և իմ եղբոր մասին: Պարզ է, նիստի ֆորմատը միշտ չէ, որ հնարավորություն է տալիս պատշաճ արձագանքել, բայց առիթն ուզում եմ օգտագործել և շնորհակալություն հայտնել Արսենյանին՝ իմ և իմ ընտանիքի վաղեմի ընկերոջը:
Ոչ մի բան ձեզ չփոխեց, պարոն Արսենյան, ոչ կարգավիճակը, ոչ դժվարությունները, դուք ինչպիսին կայիք, այնպիսին մնացիք՝ իսկական մարդ, ով թե երկրի համար, թե իր ընկերների համար շատ ու շատ բաներ է արել, երևանցի, ում շուրջը միշտ կան ու կլինեն ընկերներ:
Շնորհակալ ենք, մեր ավագ ընկեր, ջերմ խոսքերի համար»,-ասված է Սիմոնյան եղբայրների խոսքում։