
Արամ Առաջին. Անհրաժեշտ է համահայկական օրակարգի կետեր մշակել
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա կաթողիկոսի նախաձեռնած մասնագիտական քննարկումներ հինգերորդ առցանց նիստը կայացել է դեկտեմբերի 7-ին: Կիլիկիայի կաթողիկոսարանի հաղորդմամբ, Վեհափառ Հայրապետի հրավիրած և նախագահած նիստին մասնակցել են պրոֆ. Աշոտ Մելքոնյանը, պոֆե. Ռուբեն Սաֆրաստյանը, դոկտ. Արմեն Մարուքյանը, պրոֆ. Վահրամ Բալայանը, դոկտ. Վիգեն Չթրյանը, դոկտ. Խաչիկ Տեր Ղուկասյանը, Շահան Գանտահարյանը և քարտուղար Ահարոն Շխրտմյանը:
Արամ Առաջինը շեշտել է, որ անհրաժեշտություն է համահայկական օրակարգի կետեր մշակելը և այս պարագայում Արցախի նոր իրավիճակի լույսի ներքո հոգևոր, քաղաքական, դիվանագիտական, իրավական և տեղեկատվական մակարդակներում համակարգված աշխատանք տանելը:
Մանրամասն՝ սկզբաղբյուր կայքում։