Քաղաքական 20:31 09/12/2023 Հայաստան

«Բացառում ենք Արցախի քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո»

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ավելի քան 120 կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքների ղեկավարներ ստորագրել են ուղերձ՝ ուղղված միջազգային հանրությանը՝ դեկտեմբերի 10-ի՝ ԱՀ անկախության հանրաքվեի, ԱՀ Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային օրերի առթիվ: Ուղերձի հասցեատերերն են՝ ՄԱԿ Գլխավոր քարտուղարը, ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ գործող նախագահը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները, Եվրոպայի Խորհուրդը (Գլխավոր քարտուղարը, ԵԽԽՎ նախագահը, Նախարարների խորհրդի նախագահը), Եվրամիության Խորհրդի նախագահը, Եվրոպական Խորհրդարանի նախագահը, ԱՊՀ Գլխավոր քարտուղարը, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը, ՆԱՏՕ Գլխավոր քարտուղարը։

Ուղերձը բաց է հետագա ստորագրության համար, որին կարող են միանալ Արցախի կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցները և համայնքների ղեկավարները: Միանալու ցանկություն ունեցող սուբյեկտները պետք է համապատասխան նամակ ուղարկեն հետևյալ էլհասցեին՝ [email protected]:

Ստորագրողների թարմացված ցանկին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ 

Արցախի Հանրապետության քաղաքական և քաղաքացիական ուժերի ուղերձում
մասնավորապես, ասվում է․

ԱՐՑԱԽԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ

Հասցեատերեր՝ ՄԱԿ Գլխավոր քարտուղար, ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, ԵԱՀԿ գործող նախագահ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ, Եվրոպայի Խորհուրդ (Գլխավոր քարտուղար, ԵԽԽՎ նախագահ, Նախարարների խորհրդի նախագահ), Եվրամիություն Խորհուրդի նախագահ, Եվրոպական Խորհրդարանի նախագահ, ԱՊՀ Գլխավոր քարտուղար, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար, ՆԱՏՕ Գլխավոր քարտուղար։

Ոչ մի ազատ ժողովուրդ չի կարող հրաժարվել իր ինքնիշխան իրավունքներից և ենթարկվել իր համար օտար պետության գերիշխանությանը, առավել ևս մի պետության, որը ղեկավարվում է իր անպատժելիությամբ արբեցած ավտորիտար, կոռումպացված և ռասիստական ​​ռեժիմի կողմից:
Մեր ընդհանուր որոշումը՝ լքել մեր Հայրենիքը՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունը, մեր տները, թողնել Սբ․ Մկրտչի մասունքները, մեր հայկական եկեղեցիներն ու մեր նախնիների գերեզմանները, որոնք մենք պաշտպանել ենք դարեր ի վեր, ապացույց է ողջ աշխարհին, որ Արցախի ժողովրդի համար ազատությունը բարձրագույն արժեք է։ Այս ճարահատ որոշումն ընդունվել է շարունակական ցեղասպանական գործողությունների և մեր գլխին կախված գոյաբանական լուրջ սպառնալիքների պայմաններում։

Մենք կայացրինք այդպիսի որոշում, քանի որ նրանք, ովքեր իրենց համարում են մարդու իրավունքների ու ազատությունների ջատագովներ ու պաշտպաններ, որոշեցին հանուն Հայաստանի ու Ադրբեջանի միջև թվացյալ խաղաղության ձեռքբերման և հանուն իրենց աշխարհաքաղաքական շահերի մերժել սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու և ինքնորոշման մեր իրավունքները։

Մենք հեռացանք, քանի որ միայն այդպես կարող էինք ապահովել մեր անվտանգությունը և պահպանել մեր մարդկային ու ազգային արժանապատվությունն ու մեր գենաֆոնդը, քանի որ միայն այդպես կարող էինք բացահայտել այն մեծ սուտը, որի վրա հիմնված էր հակամարտության միակողմանի և ուժային լուծման քաղաքական գաղափարը, որը ենթադրում էր մեզ և մեր երեխաներին ստիպել հպատակվելու և հավատարմության երդում տալու մեզ ոչնչացնող և ատող վարչակարգին։

Ավելի քան երեք տասնամյակ շարունակ մենք մեր բոլոր ուժերով պաշտպանել ենք մեր երեխաների խաղաղության և ազատ զարգացման իրավունքը: Մենք դիմակայում էինք քաղաքական գործարքներին, որոնցով մերժվում էր սեփական Հայրենիքում ապրելու մեր ինքնիշխան իրավունքը, որը ձեռք է բերվել բազմաթիվ մարդկանց կյանքի գնով, հանուն մեր ազգային արժանապատվության ու ինքնության պահպանման՝ մի քանի սերունդների դարավոր պայքարի ընթացքում ահռելի կորուստների գնով։ Եվ այս պայքարը չի ավարտվել։ Մենք վստահ ենք, որ ճշմարտության և արդարության զորությամբ կվերադարձնենք մեր Հայրենիքը։

Նրանց համար, ովքեր կարծում են, թե աշխարհը կարելի է կառավարել ստով ու բռնությամբ, կրկնում ենք.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խորհրդարանական ճանապարհով հռչակվել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Ադրբեջանական ԽՍՀ Շահումյանի շրջանի օրինական իշխանությունների կողմից, այն բանից հետո, երբ Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին ԽՍՀՄ-ից դուրս գալու որոշման մասին։ ԼՂՀ-ի ձևավորման մասին քաղաքական հռչակագիրը հիմնված էր այն ժամանակ գործող միութենական օրենքի իրավական նորմի և արցախցիների կամարտահայտության վրա, որը դրսևորվել է համաժողովրդական հանրաքվեով։

Մեր ինքնորոշման իրավունքը ճանաչվել է նույնիսկ Խորհրդային Ռուսաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից 1920 թվականին, հիմք է հանդիսացել 1923 թվականին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ձևավորման համար, ամրագրվել է ԽՍՀՄ սահմանադրությամբ, Ադրբեջանական ԽՍՀ սահմանադրությամբ և «ԼՂԻՄ-ի մասին» Ադր.ԽՍՀ օրենքով, այն պահպանվել է «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» 1990 թ. ապրիլի 3-ի դաշնային օրենքով, ինչպես նաև խարսխված է ՄԱԿ-ի կանոնադրության և 1966 թ. ընդունված Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի վրա։

1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեն հաստատեց, որ ընտրողների բացարձակ մեծամասնությունը պաշտպանել է մեր Հանրապետության անկախությունը հռչակելու որոշումը։ Ցեղասպանական պաշարման և ռազմական ագրեսիայի պայմաններում ժողովրդավարական չափորոշիչներով ընտրված օրինական խորհրդարանը 1992 թվականի հունվարի 6-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագիրը։ Այս ընտրության համար իրենց կյանքով վճարեցին մեր հազարավոր հայրենակիցները։

1992 թվականին ԵԱՀԽ/ԵԱՀԿ բոլոր անդամ - պետությունները ճանաչեցին Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների իրավունքը՝ մասնակցելու ԵԱՀԿ միջազգային համաժողովին, որը  լիազորված է կարգավորելու ղարաբաղյան հակամարտությունը։

Մեր ժողովուրդը 2006 թվականին հանրաքվեով հաստատել է Հանրապետության Սահմանադրությունը, որով սահմանվել է Լեռնային Ղարաբաղի օրինական ներկայացուցիչների ընտրության կարգը և նրանց լիազորությունները, իսկ 2017 թվականի հանրաքվեով ժողովուրդը հաստատել է նոր Սահմանադրությունը։ Այս Սահմանադրությունը եղել և մնում է միակ հիմնարար օրենքը, որով առաջնորդվում և որին ենթարկվում են մեր Հանրապետության քաղաքացիներն իրենց կամքով։

Հետևաբար, մենք՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներս, ձգտելով պաշտպանել մեր օրինական իրավունքներն ու մեր Հանրապետության սուբյեկտությունը, պնդում ենք, որ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղը ոչ մի մասնակցություն չի ունեցել ինքնահռչակ Ադրբեջանի Հանրապետության սահմանադրության և իշխանության մարմինների ձևավորման գործում, այլ, ընդհակառակը, հայտարարել է սեփական անկախության մասին։ Սակայն նորաստեղծ Ադրբեջանը չէր թաքցնում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր անհիմն հավակնությունները։

Հենց այսպիսի պայմաններում է միջազգային հանրությունն արձանագրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ տարաձայնությունների առկայության փաստը՝ ճանաչելով տվյալ տարածքի վիճելիությունը։ Հայաստանն ու Ադրբեջանն այն ժամանակ ԵԱՀԽ/ԵԱՀԿ անդամ-պետություններ են դարձել պայմանով, որ ընդունում են Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցում տարաձայնությունների առկայության փաստը և համաձայնվում են, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվի ԵԱՀԽ/ԵԱՀԿ հովանու ներքո անցկացվելիք խաղաղության համաժողովում։ Երկու պետություններն էլ հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային պարտավորություն են ստանձնել։

Սակայն, ԵԱՀԽ/ԵԱՀԿ անդամ դառնալով՝ Ադրբեջանն անմիջապես խախտեց վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու իր միջազգային պարտավորությունը։ Պաշտոնական Բաքուն ապօրինի ուժ կիրառեց ԼՂՀ-ի՝ որպես վիճելի տարածքի նկատմամբ, նպատակ ունենալով խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը նվիրված միջազգային համաժողովի անցկացումը։ Ստեղծված իրավիճակում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն օգտվել է ինքնապաշտպանության իր իրավունքից։ 1992-94 թթ. Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիան պարտությամբ պսակվեց այդ երկրի համար ու հանգեցրեց տարածքային զգալի կորուստների։ Կարևոր է ընդգծել, որ ԼՂՀ-ի ու Ադրբեջանի զորքերի շփման գիծը միջազգայնորեն ճանաչվել է։

Այդուհանդերձ, հակամարտության երեք տասնամյակի ընթացքում ոչ մի պետական ​​գործիչ, քաղաքական գործիչ կամ իրավական իշխանության որևէ միջազգային մարմին չի պատասխանել մի պարզ հարցի. ինչու՞ Ադրբեջանը և այլ պետություններ, որոնք իրավական առումով ճանաչել են օրենքի գերակայության սկզբունքին հետևելու պարտավորությունը՝ որպես իրենց պետականության հիմնարար սկզբունք, կարող են չկատարել այս սկզբունքից բխող՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու  պարտավորությունը և ուժի չկիրառման սկզբունքը։

Սույն հանգամանքն Ադրբեջանին թույլ է տվել սեփական քաղաքականության զինանոցում պահպանել բնիկ հայ ժողովրդի բռնի տեղահանման ճանապարհով Լեռնային Ղարաբաղի զավթման ռազմավարությունը։ Այդ երկրի նախահարձակ քաղաքականությունն այդպես էլ միջազգային պատշաճ դատապարտման չի արժանացել։ Միջազգային ակտորները, ի հեճուկս բնակչությունը ցեղասպանությունից պաշտպանելու համար պատասխանատվություն ստանձնելու իրենց միջազգային պարտավորությունների (Responsibility to Protect), ցավոք, պատշաճ ուշադրություն չդարձրին Արցախի բնակչության լրջագույն գոյաբանական սպառնալիքների մասին Արցախի խորհրդարանի 2023 թ. հուլիսի 27-ի ուղերձին և չկանխեցին Ադրբեջանի հանցավոր գործողությունները, ինչի արդյունքում Ադրբեջանը 2023 թ. սեպտեմբերին հերթական ռազմական ագրեսիան ձեռնարկեց ԼՂՀ-ի դեմ և Արցախի բնիկ հայ ազգաբնակչությանն արտաքսեց իր պատմական հայրենիքից։

Հարկ է հիշեցնել, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի զինադադարի կնքումից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն այլևս գոյություն չունի, և որ բոլորը պետք է համակերպվեն Երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքներին։ Ձգտելով նենգափոխել հակամարտության էությունը՝ Ադրբեջանն իր դիվանագիտական բառապաշարի մեջ մտցրեց «Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի զավթման» մասին կեղծ պատումը, որի միջոցով էլ փորձում է խլացնել իր իսկ ագրեսիվ ցեղասպանական քաղաքականության արձագանքները։
Մենք մտադիր չենք փոխելու սեփական Հայրենիքի նկատմամբ մեր սկզբունքները, համոզմունքներն ու իրավունքները՝ ո՛չ ուժի, ո՛չ բնաջնջման սպառնալիքի, ո՛չ աքսորի, ո՛չ էլ որևէ այլ քաղաքական հանգամանքներում։

Ամբողջ քաղաքակիրթ աշխարհն այսօր կանգնած է ընտրության առաջ՝ կամ վերականգնել միջազգային կարգը Լեռնային Ղարաբաղում, հիմնված ինքնորոշման իրավունքի և ժողովուրդների ու մարդու այլ իրավունքների ու ազատությունների վրա, կամ լռելյայն համաձայնվել, որ շրջափակումը, ռազմական ագրեսիան, ցեղասպանությունը և օկուպացիան հակամարտությունների լուծման օրինական միջոցներ են հանդիսանում:

Այսօր բազմաթիվ երկրների առաջնորդներ խոսում են Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի անհրաժեշտության մասին։ Սակայն, մենք գտնում ենք, որ սեփական Հայրենիք մեր ժողովրդի խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի ու կյանքի համար անհրաժեշտ են հետևյալ անվիճարկելի պայմանները.

Առաջին՝ մենք բացառում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո։ Ադրբեջանական զինված ուժերը,  ոստիկանությունը և վարչակազմը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Արցախի Հանրապետության տարածքից, ներառյալ Շահումյանի շրջանը, որտեղ 1992 թ. իրականացված էթնիկ զտման համար Ադրբեջանը լիակատար պատասխանատվություն է կրում։

Երկրորդ՝ Արցախի Հանրապետության ողջ սահմանի երկայնքով պետք է տեղաբաշխվեն ՄԱԿ-ի միջազգային բազմազգ խաղաղապահ ուժեր, և ստեղծվի ապառազմականացված գոտի։

Երրորդ՝ Լաչինի միջանցքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի վերահսկողությանն ու կառավարմանը։

Չորրորդ՝ Արցախի Հանրապետության տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը՝ բոլոր փախստականների վերադարձի, ժողովրդավարական և իրավական հաստատությունների ստեղծման և տնտեսության վերականգնման համար պայմաններ ապահովելու համար։ Բոլոր փախստականները պետք է ունենան հավասար կարգավիճակ, հավասար իրավունքներ և ենթարկվեն անցումային շրջանի ընդհանուր կանոններին մինչ հանրաքվեն, որը կհաստատի Լեռնային Ղարաբաղի վերջնական քաղաքական կարգավիճակը, որի արդյունքը իրավաբանորեն կճանաչվի բոլոր պետությունների կողմից։

Հինգերորդ՝ պետք է լիովին բացառվի Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների՝ հակամարտության ողջ ընթացքի հետ կապված ցանկացած մեղադրանքով քրեական հետապնդման հնարավորությունը։ Բոլոր ձերբակալված և արդեն դատապարտված հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Մենք պատրաստ ենք ճանաչել միջազգային տրիբունալի իրավասությունը՝ հետաքննելու յուրաքանչյուր ռազմական հանցագործություն, որոնցով մեղսագրվում են մեր քաղաքացիները, սակայն պայմանով, որ այդ տրիբունալը նույնկերպ կքննի բոլոր ռազմական հանցագործությունները, որոնք կատարվել են Ադրբեջանի քաղաքացիների և նրա վարձկանների կողմից։

Մենք պատրաստ ենք ըստ ամենայնի նպաստել հակամարտության խաղաղ լուծմանը, որը հիմնված կլինի ինքնորոշման իրավունքի և ժողովուրդների ու մարդու՝ միջազգայնորեն ճանաչված այլ իրավունքների ու ազատությունների լիակատար հարգման վրա։

Ստորագրողների ցանկն՝ այստեղ՝ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Անցյալ տարվա սեպտեմբերին Սոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է և քայլում. Զինվորի տուն
Զինվորի տունը տեսանյութ է տարածել՝ տեղեկացնելով, որ անցյալ տարվա սեպտեմբերին Սոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է և...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաերն ասել է. «Հայերը պետք է պատրաստ լինեն դիմակայելու սառը ձմեռներին». Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել է. «Այսօր նյուզֆիդումս պարբերաբար հայտնվում էր այս պատկերը՝ տարատեսակ մեկնաբանություններով,...
Աղբյուր` Panorama.am
22:35
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը կրեց առաջին պարտությունը
Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 6-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը մրցեց Հնդկաստանի թիմի հետ և պարտություն...
Աղբյուր` Panorama.am
22:24
Երևանում բախվել են «Toyota Raf 4»-ն ու «Mercedes»-ը
Սեպտեմբերի 15-ին, ժամը 21:30-ի սահմաններում Շիրակի փողոցում բախվել են Արցախի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Արսեն Ս.-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
22:12
Թուրքիայում և Ադրբեջանում ծնված թեզերը շրջանառության մեջ են դրվում Հայաստանում պետական խողովակների միջոցով. Վահրամ Տեր-Մաթևոսյան
Պատմական գիտությունների դոկտոր, թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը 168.am-ի  «Պրեսսինգ» հաղորդաշարում ասել է. «Շատ ավելի...
Աղբյուր` Panorama.am
21:49
Ոստիկանությունը որոնում է ոմն «Գռզո»-ին, ով քաղաքացուն իջեցրել է ավտոմեքենայից ու սպառնացել
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից որոնվում է «Գռզո» մականվամբ անձը։ Օգոստոսի 28-ին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Բլինքենն Ալիևի հետ հեռախոսով քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները
Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այդ մասին հայտնել են ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
20:37
Թուրքիա-Իսրայել առևտուրը շարունակվում է
Թուրքական մեդիայում տարածվել են փաստաթղթեր, որոնց համաձայն՝ Թուրքիան շարունակում է մատակարարումներ իրականացնել Իսրայել: Էրմենիհաբերի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
20:14
Հայաստանում կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկում է մշակութային նոր նախագիծ. Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային...
Աղբյուր` Panorama.am
20:01
Կան հրապարակված կարծիքներ՝ այս գործի շտապողականության հետ կապված․ Օրբելյան
Նախկինում այսքան երկար դատական նիստեր չենք ունեցել։ Այս մասին հերթական դատական նիստից հետո ասաց  ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր...
Աղբյուր` Panorama.am
19:35
Զենքի լիցքավորման ժամանակ զինծառայողի կողմից արձակված անզգույշ կրակոցից վիրավորվել է զինծառայող․ ՔԿ
 2024թ. սեպտեմբերի 15–ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի...
Աղբյուր` Panorama.am
19:27
Դատավորի վարքագիծը վկայում է՝ այս գործն ամեն կերպ շատ արագ պետք է ավարտի․ Հրայր Թովմասյան
 Բոլոր ողջամիտ ժամկետները խախտվել են  և դատավորի ցուցաբերած վարքագիծը վկայում է, որ այս գործն ամեն կերպ շատ արագ պետք է ավարտի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:05
Վթարային ջրանջատում Շիրակի մարզում սեպտեմբերի 17 -ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:52
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Թունջելի նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի Արտակարգ...
Աղբյուր` Panorama.am
18:40
Համապատասխանում է արդյոք Արմավիրի մարզում խմելու ջուրն առողջապահական նորմերին
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն Արմավիրի մարզի բնակիչներից ահազանգեր է ստանում, որ մարզում ծորակներից հոսող անորակ ջրի պատճառով խմելու...
Աղբյուր` Panorama.am
18:21
Վերաքննիչ դատարանը մերժեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով փաստաբանի ներկայացրած բողոքը
Վերաքննիչ դատարանը մերժել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով փաստաբանների ներկայացրած բողոքները։ Արմեն Գրիգորյանի դեմ դատական ակտը մնացել...
Աղբյուր` Panorama.am
18:02
Վերին Լարսը կգործի ժամանակավոր սահմանափակումներով
Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը Վերին Լարսի անցակետում աշխատանքի ժամերը ժամանակավորապես կսահմանափակվեն։ Այս մասին հաղորդում է Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Պարեկային ծառայությունը սեպտեմբերի 17-ից կազմակերպելու է կանխարգելիչ միջոցառումներ
ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունը սեպտեմբերի 17-ից սկսած՝ կազմակերպելու է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մոշաղբյուրի Սբ Կարապետ եկեղեցին նորոգվում է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի...
Աղբյուր` Panorama.am
17:54
Կանխվել է ապօրինի փայտանյութի քողարկված տեղափոխումը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների շուրջօրյա ստուգայցերի ընթացքում Տավուշի մարզում արձանագրվել է ապօրինի փայտանյութի...
Աղբյուր` Panorama.am
17:50
Իրանը կքննարկի Պարսից ծոցի մերձակայքում գտնվող քաղաք մայրաքաղաքը տեղափոխելու հարցը
Իրանի իշխանությունները կդիտարկեն Պարսից ծոցի մերձակայքում գտնվող քաղաքային կենտրոնները՝ մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու հարցը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
17:47
«Մերսեդեսի» վարորդն ընթացքի ժամանակ մեքենայի պատուհանից օդ էր կրակել
Սեպտեմբերի 15-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Լոռու մարզի պարեկները Գարգառ գյուղի սկզբնամասում «Մերսեդես» մակնիշի մեքենայից, ընթացքի...
Աղբյուր` Panorama.am
17:39
ԳԱԱ-ն դատապարտում է գիտաշխատողների նկատմամբ բռնի ուժի կիրառումը
Գիտությունների ազգային ակադեմիան դատապարտում է սեպտեմբերի 6-ին ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցների...
Աղբյուր` Panorama.am
17:28
Այստեղից սկսում է շեդեվրը. Թովմասյան
«Ալվարդ Մելքոնյանն իր որևէ ցուցմունքում չի ասել, որ իրեն սպառնացել են։ Ասում է՝ ինքը վախեցել է։ Այն վորորդի նման, որ մեքենան առանց...
Աղբյուր` Panorama.am
17:19
Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն արցախյան բարբառով շնորհակալություն հայտնեց ներկաներին
«Շատ հաճելի է լինել Հայաստանում»,- Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը, ով նախկինում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
16:59
Խաղաղության շահառուն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են, այլև դրանից օգտվելու են Վրաստանը, Թուրքիան ու Իրանը. Փաշինյան
Հայաստանը բարձր է գնահատում, որ Վրաստանի կառավարության քաղաքականությունը նպատակաուղղված է տարածաշրջանային և միջազգային խաղաղության և...
Աղբյուր` Panorama.am
16:51
Երևանի օդում փոշու պարունակությունը չափող 108 սարք է տեղադրվել
Տվյալներն առցանց հասանելի են բոլորին
Աղբյուր` Panorama.am
16:44
Արտակարգ դեպք Միքայելյան հիվանդանոցում. Վիրահատված կնոջ թոռը հարձակվել է բժշկի վրա
Սեպտեմբերի 14-ին «Միքայելյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ներկայացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում բժշկական...
Աղբյուր` Panorama.am
16:34
Դավիթ Անանյան. Հայաստանի զարգացումն ու բարօրությունը անմիջականորեն կապված է նրա պատմական ժառանգության հետ
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «Օրերս կրկին հնչեց «Պատմական Հայաստանի» և «Իրական Հայաստանի»...
Աղբյուր` Panorama.am
16:17
Մահացել է Մայքլ Ջեքսոնի եղբայրը
71 տարեկան հասակում մահացել է Մայք Ջեքսոնի ավագ եղբայրը՝ ամերիկացի երգիչ ու երաժիշտ Տիտո Ջեքսոնը։ Նա The Jackson 5 խմբի անդամ է։  Երգչի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարար
10:55 16/09/2024

Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}