Ելենա Զելենսկայան խնդրանքով դիմել է Արևմուտքին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենան, օգնություն է խնդրել ԱՄՆ-ից՝ կապված ռազմական աջակցության վերականգնման հետ։ Նա հստակեցրել է, որ մատակարարումների նվազումը կարող է ճակատագրական լինել իր երկրի համար։ ura.news-ը գրում է, որ մի քանի ամիս է, ինչ նրա ամուսինը փորձում է շարունակական օգնություն ստանալ ԱՄՆ-ից և արևմտյան այլ երկրներից:
«Մենք իսկապես օգնության կարիք ունենք: Մեզ համար շատ ցավալի է տեսնել նշաններ, որ օգնելու մեծ ցանկությունը կարող է մարել: Մեզ համար սա կյանքի հարց է»,- BBC-ին տված հարցազրույցում ասել է Ելենա Զելենսկայան։