«Վտանգը ռեալ է ու վախենալու». «Զանգ»-ը կրկին ահազանգում է
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Զանգ» շարժումը մեկ շաբաթ իրազեկող ակցիաներ է իրականացրել, իսկ այսօր շարժման անդամները կրկին հավաքվել են Մաշտոցի պուրակում։
«Բոլոր աղբյուրները՝ հայկական, ադրբեջանական, պաշտոնական, ոչ պաշտոնական, փորձագիտական, բոլորն ասում են, որ ամիսների ընթացքում որոշվելու են շատ վճռորոշ հարցեր, որոնք իրենց մեջ գուցե անդառնալիություն ունենան։
Բոլորը սպառալիքը գիտակցում են, հասկանում են, որ ինչ-որ բան պետք է անել, բայց նաև կան մտքեր, մոտեցումներ, որոնք, իմ կարծիքով, անպտուղ բանավեճերի դաշտից են»,- հայտարարեց «Զանգ» նախաձեռնության համակարգող Միքայել Նահապետյանը։
Նա նշեց, որ երկար ժամանակ չունեն մանր տեխնիկական հարցեր քննարկելու համար, իրենք բաց են, լավ կլինի մյուս խմբերն իրենց պատրաստակամությունը դրսևորեն գետնի վրա։
Շարժման անդամ ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն իր ելույթում ասաց, որ այս իշխանությունն այնպիսի իրավիճակի է ստեղծել, որ անխուսափելի է դարձել Հայաստանի գլխին նոր աղետները։
«Վտանգը ռեալ է ու վախենալու։ Խնդիրն այն է, որ որպես պետություն ու հանրություն չենք որշել նրանց դիմակայել։ Խնդիրը մեր մեջ է. եթե որոշենք դիմակայել, գտնելու ենք լուծումները։ Եթե դիմադրենք, շատ բան ենք փոխելու, խաղաղություն էլ ենք ունենալու՝ նորմալ, մարդավարի խաղաղություն»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկաններն ուժով բերման ենթարկեցին «Զանգ»-ի անդամներին
- «Զանգ կախիր, վրան պահիր, որոշիր». Իրազեկման երթ
- Վաղը, ժամը 15։00 եկեք Մաշտոցի պուրակ կառուցելու իրական խաղաղություն․«Զանգ» նախաձեռնություն
- «Զանգ» նախաձեռնության հաջորդ հավաքը կլինի շաբաթ օրը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները