Կապանի «Սյունիք» օդանավակայան իրականացվել է 14 չվերթ
Ներկայումս հայկական ավիացիոն շուկայում գործում են 6 տեղական օդանավ շահագործողներ, որոնք իրականացնում են առևտրային միջազգային չվերթեր։ Եվս մեկ օդանավ շահագործող իրականացնում է ներքին չվերթեր։ Շուկայում գործում են նաև ուղղաթիռ շահագործող և օդապարիկ շահագործող մեկական ընկերություններ։ Այս մասին զեկուցվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվության քննարկմանը։
2023թ. 10 ամիսների ընթացքում ՀՀ օդանավակայաններում իրականացվել է 38 066 չվերթ, որոնցով տեղափոխվել է 4 մլն 675 հազար 270 ուղևոր (այդ թվում՝ մեկնող 2 մլն 332 հազար 328 ուղևոր և ժամանող 2 մլն 342 հազար 942 ուղևոր)։ 2022 թ. նույն ժամանակահատվածում իրականացվել էր 28 հազար 757 չվերթ, որոնցով տեղափոխվել էր 3 մլն 12 հազար 561 ուղևոր։ Ուղևորահոսքի աճը նշված ժամանակահատվածի համար կազմել է 55 տոկոս։ Հայկական ավիաընկերությունների փոխադրումների ծավալը կազմում է 1 մլն 607 հազար 186 ուղևոր, որը ընդհանուր փոխադրումների 34 տոկոսն է, նախորդ տարվա 23 տոկոսի դիմաց։
Սկսած 2023թ. ապրիլից Սյունիքի Կապան օդանավակայանում իրականացվել են տեխնիկական (փորձնական) թռիչքներ, իսկ օգոստոսի 21-ից սկսած «Նովէյր» ավիաընկերության կողմից մեկնարկել են կանոնավոր թռիչքները՝ շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ։ Մինչև 2023 թվականի հոկտեմբերի 31-ն իրականացվել է 14 չվերթ։ Նախատեսվում է օդանավակայանում իրականացնել տեխնիկական վերազինման աշխատանքներ, որոնք թույլ կտան նաև վատ եղանակային պայմաններում ևս իրականացնել չվերթեր:
Հարակից հրապարակումներ`
- Կապանի օդանավակայանից մի քանի մետր այն կողմ ադրբեջանցիների կրակային դիտակետն է․ Կիրակոսյան
- Կապանի օդանավակայանի վրա ադրբեջանական կրակոցների փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել
- Էդիկ Բաղդասարյան. Ու որոշ ժամանակ հետո «անհայտը» այդ անձը ստիպելու է, որ Կապանի օդակայանը չշահագործվի
- Ադրբեջանցիները կրակել են Կապանի օդանավակայանի ուղղությամբ․ ԱԱԾ
Լրահոս
Տեսանյութեր
Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարար