ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են Ուկրաինայում կայուն խաղաղության պայմանը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինայում կայուն խաղաղություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե Արևմուտքը դադարեցնի զենք փոխանցել Կիևին և Կիևն ընդունի «նոր տարածքային իրողությունները»։ Այս մասին գրում է «Ֆրանս պրեսս»-ը՝ վկայակոչելով գերատեսչության ներկայացուցիչ Մարիա Զախարովային։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար, սակայն հավելել է, որ այս պահին Մոսկվան չի տեսնում քաղաքական կամք Կիևում կամ Արևմուտքում՝ դրանք անցկացնելու համար։ Նա նշել է, որ Ուկրաինան ցանկանում է, որ Ռուսաստանի Դաշնությունը կապիտուլյացիայի ենթարկվի։
«Իհարկե, նման պայմաններից ելնելով, մենք Ուկրաինայի ղեկավարությունից ոչ մեկի հետ չենք խոսի»,- ասել է Զախարովան։