Ինքնասպանության փորձ կատարած 25-ամյա ոստիկանը օնլայն խաղերով մեծ պարտքեր է կուտակել
Մաշտոցի քննչական բաժնում իրեն ամրացված ատրճանակով ինքնասպանության փորձ կատարած 25-ամյա ոստիկանը վիրահատվել է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Yerkir.am-ը գրում է՝ երիտասարդը տևական ժամանակ օնլայն խաղերով է տարված եղել, որի արդյունքում մեծ պարտքեր է կուտակել։ Մեզ հայտնեցին, որ ինքնասպանության փորձ կատարած Վահագն Մ.-ն վերջին շրջանում ինքնամփոփ է եղել, չի շփվել գործընկերների հետ և լուրջ ֆինանսական խնդիրներ է ունեցել։
Հիշեցնենք, որ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:15-ի սահմաններում Երևանի 1-03 շտաօգնության կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մազմանյան 3 հասցեում գտնվող Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ հայտնաբերել են տղամարդու՝ հրազենային վնասվածքով:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի անվտանգության սենյակում հայտնաբերել են արնանման հետքեր և մակարով տեսակի ատրճանակ, որով, հավանաբար, 25-ամյա Վահագն Մ.-ն՝ կրակելով ինքնասպանության փորձ է կատարել: