Ինչպես պահել մանդարինը
Ռոսպոտրեբնադզորն առաջարկություններ է ներկայացրել մանդարինի ճիշտ ընտրության և պահպանման վերաբերյալ: Ռիա նովոսիի հաղորդմամբ, այս մասին նշել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
«Պետք է ընտրել գեղեցիկ մրգեր՝ հարթ մաշկով, առանց հոտի ու բծերի։ Հիշեք, որ հասած պտուղները երկար չեն պահվում»,- հիշեցրել է Ռոսպոտրեբնադզորը։
Գերատեսչությունը նշում է, որ մանդարինները պահպանելու համար պետք է դրանց մակերեսը պատել բուսական յուղով, ապա տեղադրել սառնարանի հատուկ հատվածում +6 °C ջերմաստիճանում։
«Խոնավության մակարդակը շատ կարևոր է, չպետք է թույլ տալ, որ դրանք չորանան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռոսպոտրեբնադզորը խորհուրդ չի տալիս մրգերը պահել պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ ավելի լավ է դրանք տեղադրել ցանցի մեջ։ Եթե ճյուղերի վրա տերևներ կան, չպետք է պոկել դրանք։
Մանդարինն ուտելուց առաջ դրանք պետք է լվանալ հոսող ջրի տակ։