«Արմանիմացիա 85». Կցուցադրվեն հայկական մուլտֆիլմերի համար ստեղծված պաստառները
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ իրականացնում է «Հայկական անիմացիոն ֆիլմերի պաստառներ» համահայկական մրցույթ-փառատոն։
Հայկական անիմացիոն կինոյի 85-ամյա պատմության և ավանդույթների շարունակականությանն է նվիրված «ԱՐՄԱՆԻՄԱՑԻԱ 85» ցուցահանդեսը, որը կբացվի դեկտեմբերի 21-ին Գեղագիտության ազգային կենտրոնի պատկերասրահում:
Ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ հայկական անիմացիայի 85-ամյակին նվիրված մրցույթ-փառատոնի շրջանակում Հայաստանի և Սփյուռքի ստեղծագործող երեխաներն ու պատանիները տարբեր տարիներին ստեղծված հայկական մուլտֆիլմերի համար պաստառներ են ստեղծել։ Ընտրող հանձնաժողովի գնահատմանը ներկայացված 306 աշխատանքներից ընտրվել են 76-ը, որոնք էլ հենց ընդգրկվել են եզրափակիչ ցուցադրության մեջ։ Ցուցահանդեսը կգործի մինչև հունվարի 14-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին