Էրդողան. Ներկայումս Հայաստանին զենք մատակարարողները «նեղ ժամանակներում» նրան մենակ են թողնելու
«Այն, ինչ անում է Ֆրանսիան, պարզապես սադրանք է։ Ֆրանսիան պետք է իմանա, որ Հայաստանին լավություն չի անում, ճիշտ հակառակը՝ վատություն է անում։ Ավելի վաղ Ֆրանսիան բազմաթիվ աջակցություններ է ցուցաբերել Հայաստանին։ Ի՞նչ արդյունք են ստացել, ո՛չ մի»,- «Էրմենիհաբերի» հաղորդմամբ, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը;
Հիշեցնելով Արցախում տեղի ունեցած վերջին ռազմական գործողություններում Ադրբեջանի հաջողելու մասին, որոնց հետևանքով Արցախի էթնիկ հայերը լքել էին իրենց տները՝ կրկին դիմել է Ֆրանսիային. «Հիմա այս ռազմական փոխադրամիջոցներն ուղարկելու ես, ի՞նչ ես ստանալու։ Ավելի վաղ Հայաստանին ուղարկված տանկերը, հրանոթները, հրացաններն անցան Ադրբեջանի ձեռքը։ Ոչ թե ինչ-որ արդյունքի են հասնելու, ուղղակի Հայաստանին են խաբում»:
Ըստ էրդողանի, Հայաստանի համար լավագույն ընտրությունը Ադրբեջանի հետ խաղաղությունն է, քանի որ ներկայումս Հայաստանին զենք մատակարարողները «նեղ ժամանակներում» նրան մենակ են թողնելու:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիան Հայաստան է ուղարկել Ուկրաինայի համար նախատեսված զրահատեխնիկա․ ԶԼՄ
- Բաքուն հայտնում է, թե Ֆրանսիան ՀՀ զիտեխնիկա է ուղարկել և բողոքում է
- Ֆրանսիան և Հայաստանը հոկտեմբերի 22-ին սպառազինություն գնելու պայմանագիր կկնքեն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան