Forbes. Հայաստանը զարգացող տեխնոլոգիական տերություն է Հարավային Կովկասում
Ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագիրը Հայաստանին ուշադրություն դարձնելու պատճառներից մեկը նշել է հանրապետությունում արագ զարգացող տեխնոլոգիական ոլորտը։
Նշվում է, որ երկիրը հայտնվել է որպես տեխնոլոգիական տերություն՝ գլոբալ խաղացողների ներկայությամբ և կենսունակ ստարտափ էկոհամակարգով։ Եվ չնայած Հայաստանը քաղաքականապես մոտ է Ռուսաստանին և Իրանին, որպես հակակշիռ թշնամական հարևաններ Թուրքիայի և Ադրբեջանի, նրա մասնավոր հատվածն ամուր կապված է Արևմուտքի, հատկապես Միացյալ Նահանգների հետ, որտեղ մեծ հայկական սփյուռք կա:
Հիշատակվում է նաև, որ ծով ելք չունեցող այս փոքրիկ երկրում ստեղծված PicsArt ընկերությունը դարձել է միաեղջյուր ( այդպես են անվանում 1 միլիարդ դոլար կապիտալի հասած ստարթափները)
և ճանապարհին էլ ավելին է:
«Տարբեր ցուցանիշներ ցույց են տալիս Հայաստանը որպես զարգացող տեխնոլոգիական տերություն Հարավային Կովկասի տարածաշրջանում»,- ասվում է հրապարակման մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին