Շրջանաձև քոչվորությունը՝ Ադրբեջանի տրիլիարդամյա ուրույն մշակույթ
Ադրբեջանի ամենամեծ բարդույթը պատմություն չունենալն է։ Նա դրանից կատաղում է, վազում սոց ու պետական միկրաֆոնների մոտ գոռալու՝ Ուրարտուն մենք ենք, Իրանը մենք ենք, Թուրքիայի եղբայրն ենք, Հայաստան չի եղել։ Ջարդում է, ոչնչացնում հայկական դարավոր ու հազարամյակների հուշարձանները՝ դրանով ավելի խորացնելով իր բարդույթը ու ապացուցելով՝ այո, ադրբեջանը հայտնվել է հնագույն պատմություն ունեցող երկրների՝ Հայաստան, Իրան, Վրաստան, հարևանությամբ ու չի կարողանում կուլ տալ իր ձևական կյանքը։ Հայասպանություն, պատերազմ, հարձակում, բռնագաղթ՝ սրանցով ուզում է իր ուժը ցույց տալ, բայց գնալով պարտվում է, կուլ գնում իր ներքին ամոթին՝ Ադրբեջանը անցյալ չունի ու իր արածները ընդամենը գումարվում են դրա ապացույցների ու իր բարդույթների շարքին։
Թուրքիան հիացած է իր արշավանքներով, երկրներ գրավելու ուժով, չի ասում՝ հազարամյակներով այդտեղ է գտնվել։ Իսկ խեղճ Ադրբեջանը նույնիսկ իր հնարած ստերում չի կարողանում գտնել իր տեղը։
Ծիծաղելի է, երբ պատմական-մշակութային հրապարակումների տակ ադրբեջանցիները խմբվում, գրում են՝ դուք Հնդկաստանից եք, գնացեք Հնդկաստան։
Որտեղից այս վայրենի միտքը՝ դժվար է ասել։ Հնարավոր է լսել են, որ հայերենը պատկանում է հնդեվրոպական լեզուների ընտանիքին ու, լինելով ռասիստ՝ դեն են նետում Եվրոպան, որոշում մեզ հնդիկ սարքել։
Սրանք չեն հանգստանա։ Սրանց բարդույթն անբուժելի է քանի հայը կա։ Ժամանակից պատմություն կորզելու իրենց միակ ձևը անհայ տարածաշրջանն է։ Հետո արդեն մեկ կգրեն, երկու,․․․ հազար կասեն, ցույց կտան արոտավայր դարձրած, ավիրած Արցախը, հույս ունեն՝ նաև Հայաստանը․․․ կուզեն փաստել՝ տեսեք, չկան հայկական արձանագրություն, մենք ենք այստեղ ապրել։ Իսկ թե ինչու իրենց հազարամյա վկայության հետքեր չկան․․․ մի բան կհնարեն, էլի։ Ասենք՝ ադրբեջանցիները այս տարածքում անընդմեջ զբաղվել են շրջանաձև քոչվորությամբ՝ առանց տարածվելու իր արեալից դուրս։
Չգիտեմ ում կհիմարացնեն ՀՀ իշխանությունից ու այժմյան դպրոցներում ներդրված պատմության գրքերի հեղինակներից բացի, բայց ուզում եմ աղքատ ադրբեջանցիներին վսեմաբար մխիթարել օտարերկրացի ֆեյսբուքատիրոջ՝ Joel Tenney գտածոով՝ ադրբեջանական հնագույն արտեֆակտը (հիմնական նկար)։
Ա․Ո․
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան