Հայաստանն ու Ադրբեջանը գուցե ցանկանան Արցախի հարցը երկուսով լուծել, բայց դա նրանց թույլ չեն տա. Արմեն Բադալյան
Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը չի կարող լինել երկու երկրների երկկողմ հարաբերությունների, ուղիղ բանակցությունների մեկնարկ։
«Մոռացեք դրա մասին։ Չեմ կարծում, որ դա Հայաստան-Ադրբեջան ուղիղ բանակցային գործընթաց է, քանի որ ոչ ռուսական, ոչ արևմտյան կողմը թույլ չեն տալու, որ Արցախի հարցը դուրս գա իրենց ազդեցության շրջանակներից»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Եղանփորձագետներ, որ համատեղ հայտարարությունը որակեցին որպես Հայաստան-Ադրբեջան ուղիղ բանակցությունների մեկնարկ, ինչը Բաքվի ցանկությունն էր։
«Եբբ ասում են ուղիղ բանակցություններ, նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդներին մի կողմ են դրել ու Արցախի հարցի համար լուծում են փորձում գտնել։ Իրենք միգուցե ցանկանան հարցը երկու կողմով լուծեն, բայց քանի որ Արցախի հարցը միջին միջանցքի հարցն է, դա էլ իր հերթին Հարավային կովկասի հարցն է, որը կապում է Կենտրոնական Ասիային արևմտյան տարածաշրջանին։
Այս առումով երեք հիմնական ուժերի՝ Արևմուտքի, Ռուսաստանի, Չինաստանի, ինչ-որ չափով նաև Իրանի միջև ուժեղ պայքար է գնում Կենտրոնական Ասիայի երկրներին տիրապետելու համար, և բնականաբար, Արցախի հարցում Արևմուտքը երբեք թույլ չի տալու թե Հայաստանը, թե Ադրբեջանը ինքնուրույն հարցեր լուծեն իրենց հայեցողությամբ։ Սա կենսական նշանակություն ունի Արևմուտքի համար, կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար, առավել ևս որ Հայաստանի իշխանությունները ինքնուրույն օբյեկտ չեն, նրանք ընդամենն Արևմուտքի դրածոն օբյեկտներն են և կանոն այն, ինչ Արևմուտքն է պահանջում»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Զախարովա. Մոսկվայում գոհունակությամբ ընդունեցին Հայաստանի ու Ադրբեջանի հայտարարությունը
- Ռուբեն Վարդանյանի ցանկում չլինելն է Ռուսաստանի լռության պատճառը. Քաղտեխնոլոգ
- Խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա. Բորել
- Փաշինյան-Ալիև համատեղ հայտարարության մառախուղի էֆեկտը. Ոսկանապատ
- Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների՝ 2 ադրբեջանցու դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին