Քաղաքական 14:34 09/12/2023 Հայաստան

Մեր խնդիրն է, որ Հայաստանը ներկայանա որպես անկախ, ինքնիշխան երկիր. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր Սևանա լճի հարակից տարածքում ներկա է գտնվել Ջրային պարեկային ծառայության գործարկման միջոցառմանը: Կառավարությունից նշում են, որ ջրային պարեկային ծառայությունը, համագործակցելով մյուս գերատեսչությունների և ստորաբաժանումների հետ, բարձրորակ ծառայություն կիրականացնի հասարակական անվտանգության ապահովման, ինչպես նաև հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։

 Փաշինյանը միջոցառման ժամանակ հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Կառավարության հարգելի անդամներ,
Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,
Ներքին գործերի նախարարության հարգելի գործընկերներ,
Ոստիկանության հարգելի ծառայողներ,

Շնորհավորում եմ բոլորիս ևս մեկ ստորաբաժանման ծառայության մեկնարկի առիթով: Պարեկային ոստիկանության ջրային ծառայության մեկնարկն ենք այսօր տալիս, ինչը շատ կարևոր իրադարձություն է:

Ըստ էության, մենք սրանով արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում իրավակարգը գործում է բոլոր տեղերում, բոլոր անկյուններում: Այս առումով, շատ կարևոր է այս նոր ծառայության գործարկումը, որը նոր է նույնիսկ նոր ստեղծված Պարեկային ոստիկանության մեջ, որովհետև ծառայությունը հիմնականում կապված է լինելու Սևանա լճի վրա և ափամերձ տարածքներում իրականացվող իրավապահ գործունեության հետ:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին այս հարցում նույնպես մեզ աջակցություն ցուցաբերելու համար: Խոսքը Ռուսաստանի Դաշնության կառավարության, Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին է, Եվրամիության մեր գործընկերները Պարեկային ծառայության ձևավորման առաջին օրից էլ մեզ աջակցում են, և այդ աջակցությունը շարունակական է:

Ընդհանրապես՝ մեզ ամեն անգամ թվում է, որ ահա, մոտենում ենք Պարեկային ոստիկանության եզրափակիչ ակորդին, բայց նաև իրականությունը, իրադրության իրական գնահատումն ինձ բերում է այն եզրակացության, որ ընդհանրապես, բարեփոխումներն ավարտ չեն ունենում: Խոսքը վերաբերում է նաև Ոստիկանության, Ներքին գործերի նախարարության բարեփոխումների գործընթացին:

Մենք այսքան երկար և հետևողական աշխատում ենք, Պարեկային ոստիկանությունն, ահա, այլևս ամբողջ հանրապետությունում իրողություն է:

Ո՞րն է հաջորդը՝ Ներքին գործերի նախարարության տրամաբանության մեջ առաջիկայում պիտի Քրեական ոստիկանության բարեփոխումներ իրականացնենք, Համայնքային ոստիկանության բարեփոխումներ իրականացնենք, պետք է հիմնենք Ոստիկանության գվարդիա, պետք է Ոստիկանության կամ Ներքին գործերի նախարարության ակադեմիան նոր որակ և շունչ ստանա: Առաջիկայում Պարեկային ոստիկանության ծառայության հետ կապված Օպերատիվ կառավարման կենտրոնի շինարարության ավարտին և բացմանն ենք սպասում:

Բայց, ընդհանուր առմամբ, եթե նույնիսկ հիմնադրման այս բոլոր աշխատանքները, երբ տեղի ունենան, բնականաբար, դրանով չի ավարտվելու բարեփոխման գործընթացը: Հարց կառաջանա՝ ի՞նչ է լինելու հաջորդը նույն Պարեկային ծառայության մեջ: Մենք այդ քննարկումներն սկսել ենք և այդ պրոցեսները շարունակում ենք, իրականացնելու ենք:

Հաջորդը լինելու հետևյալը՝ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցների պրոֆեսիոնալ որակների բարձրացման շարունակաբար և անընդհատ գործընթաց պետք է տեղի ունենա: Մենք պետք է բոլորս գիտակցենք, որ ուզում ենք, և այդպես կլինի անխուսափելիորեն, որ Ոստիկանությունում կամ Պարեկային ծառայությունում ծառայեն լավագույն վարորդները, լավագույն մոտոցիկլետավարները, լավագույն նավավարները:

Փրկարար ծառայության բարեփոխումներն են առաջիկայում նախատեսվում: Փրկարար ծառայությունում, ինչպես և Ոստիկանությունում, ծառայելը պետք է լինի ամենահեղինակավոր աշխատանքներից մեկը Հայաստանի Հանրապետությունում:

Այս նրբության վրա ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել, որովհետև ոստիկանները և փրկարարները նրանք են, ում մարդիկ նեղ իրադրության մեջ հայտնվելու դեպքում, դիմում են: Ընդհանրապես՝ մենք մեր առօրյա կյանքում ո՞ւմ ենք դիմում առաջինը, երբ մի խնդիր ենք ունենում. մեր ամենավստահելի մարդկանց: Հետևաբար՝ Հայաստանում Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը կամ ոստիկանը և փրկարարը պետք է դառնան ամենավստահելի մարդիկ:

Ես ուզում եմ նորից բոլորիս ուշադրությունը հրավիրել հետևյալ հարցի վրա՝ Ոստիկանությունում, Պարեկային ոստիկանությունում կոմպրոմիսներ չեն լինելու, որևէ կոռուպցիոն երևույթ նկատվելու դեպքում, կամ նույնիսկ չպետք է թողնենք, որ նկատվի, կանխարգելիչ աշխատանք պետք է իրականացնենք: Պարեկային ծառայության և ընդհանրապես՝ այս նոր Ոստիկանության յուրաքանչյուր աշխատող պետք է ինքն իր համար արձանագրի՝ այս աշխատանքն իր համար երաշխավորված է այնքան ժամանակ, ընդ որում՝ սոցիալական երաշխիքների շարունակական ուժեղացմամբ, կամավոր ատեստավորման համակարգերով, աշխատավարձերի շարունակական բարձրացմամբ, քանի դեռ նա բարեվարք է և պրոֆեսիոնալ: Հետևաբար՝ նրանք, ովքեր կհատեն բարեվարքության և պրոֆեսիոնալության նեգատիվ գիծը, այլևս Ոստիկանությունում, Պարեկային ծառայությունում չպետք է աշխատեն:

Հիմա պետք է շատ ուղիղ և թափանցիկ ասել՝ մեր հաջորդ գործն է Պարեկային ոստիկանության շատ ուժեղ ռեզերվ ձևավորելը: Ընդհանրապես՝ ուզում եմ հիշեցնել մեր այս հայեցակարգային պայմանավորվածության մասին. մենք բարեփոխումների արդյունքում պիտի հասնենք հետևյալ մեխանիզմին՝ Ոստիկանությունում աշխատանքի մտնելու և կարիերա անելու առաջին քայլը պետք է դառնա Պարեկային ծառայությունը, այսինքն՝ մեր բարեփոխումների այս փուլն ավարտելուց հետո, ով ուզում է դառնալ ոստիկան, առաջինը պետք է սկսի Պարեկային ոստիկանությունում աշխատելուց: Պարեկային ծառայությունն ինչ-որ տեղ պետք է դառնա խաչմերուկ Ոստիկանության համար: Բոլոր նրանք, ովքեր ոչ պրոֆեսիոնալ են և ոչ բարեվարք, պետք է դուրս գան ծառայությունից: Բոլոր նրանք, ովքեր պրոֆեսիոնալ են և բարեվարք, բնականոն կարիերա պետք է անեն Ոստիկանությունում. Ներքին գործերի նախարարության ակադեմիայի բարեփոխումների մեր տեսլականը հենց դրա համար է, որ յուրաքանչյուր փուլի և պաշտոնի համար, ինչպես այս դեպքում է տեղի ունեցել Պարեկային ոստիկանության հետ, պետք է անցնել վերապատրաստումներ, դասընթացներ՝ մեծացնելով իրենց պրոֆեսիոնալության և բարեվարքության մակարդակը:

Հարգելի ներկաներ,

Շատ կարևոր և խորհրդանշական իրադարձություն է մեզ համար, անձամբ ինձ համար: Ուրախ եմ, որ մենք այժմ Ոստիկանություն ասելիս, պատկերացնում ենք նոր գործարանային թողարկման ավտոմեքենաներ, այլ տեխնիկա, ճաշակով հագուստ, սոցիալական երաշխիքների ավելի բարձր մակարդակ: Եվ մենք այս ամենն անում ենք երկու պատճառով: Առաջինը՝ իհարկե, մեզ համար շատ կարևոր է Ոստիկանության ծառայողների հարմարավետությունը, շարժունակությունը, տեխնիկական հագեցվածությունը: Բայց, ի վերջո, եկեք չմոռանանք՝ Ոստիկանությունը և, մասնավորապես, Պարեկային ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ շփվող, անմիջական շփում ունեցող առաջնային և ամենամեծ օղակն է: Ոստիկանությունը և Պարեկային ոստիկանությունը մեր պետության դեմքն է և մեր պետության կերպարը: Ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրի ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա և խնդրել, որ ինքներդ էլ առանձնակի ուշադրություն դարձնեք և Ոստիկանության առաջ եմ ես այդ խնդիրը դնում, ընդհանրապես՝ մեր բոլոր ուժային կառույցների, մեր բոլոր պետական ծառայողների մասին է խոսքը, սկսած՝ արտաքին տեսքից, վարվելաձևից, շարժուձևից, խոսելու ձևից, դուք այս համազգեստով և ծառայության մեջ ոչ միայն անհատ եք, այլև պետության ներկայացուցիչը, քաղաքացիներին ծառայություն մատուցող, իսկ օտարերկրացիների պարագայում՝ Հայաստանի Հանրապետության մասին պատկերացում տվող անձինք:

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ձեզ հետ շփումից է ինքն իրեն որպես քաղաքացի գնահատում: Յուրաքանչյուր օտարերկրացի ձեզ հետ շփումներից է պատկերացում կազմում, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը: Եվ մեր խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայանա որպես անկախ, ինքնիշխան, Սահմանադրական հստակ կարգով և իրավակարգով ազատ, ժողովրդավարական երկիր, որտեղ օրենքի գերակայություն է և որտեղ բոլորի իրավունքները պաշտպանված են:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Շնորհավորում եմ բոլորիս»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:50
Սխալվել եք և, ինչպես միշտ, ամոթալի վիճակում եք հայտնվելու. Մարուքյանը՝ ընդդիմությանը
«ԱԺ ընդդիմությունը հիմա էլ գնացել է ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը քննող դատարանի մոտ և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
22:28
Տարբերակված մոտեցումն ակնհայտ է և բաղկացած է երկու բառից՝ Ջալալ Հարությունյան. Իրավապաշտպան
«Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ»,-գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝...
Աղբյուր` Panorama.am
21:03
Կրակոցներ Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում
Հունվարի 2-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
20:51
Փաշինյանը խելագարի պես վազում է «գրանդիոզ» նոր ծրագրերի հետևից. Սուրենյանց
«Ինչպե՞ս պայքարել Փաշինյանի դեմ»,-հարց է հնչեցնում քաղաքագետ Սուրեն Սուրենյացն ու մանրամասնում. «Նիկոլ Փաշինյանն իր...
Աղբյուր` Panorama.am
20:36
Հայաստանը Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է
Հայաստանը Ռուսաստանի առևտրային խոշոր գործընկերների թոփ տասնյակում է։ Այս մասին գրում է РБК-ն՝ վկայակոչեով Ռուսաստանի դաշնային մաքսային...
Աղբյուր` Panorama.am
19:51
Տիրան Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն ընդհանրապես չպետք է ներկայացվեր. Փաստաբան
Քրեական վարույթը վերաբերում է 44-օրյա պատերազմի ժամանակ Տիրան Խաչատրյանի գործունեությանը։ Դատարանի բակում րագրողների հետ զրույցում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
19:27
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խումբը հանդես է եկել շտապ հայտարարությամբ
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի անդամներ Միքայել Համբարձումյանը, Աշոտ Սիմոնյանը հանդես են եկել շտապ հայտարարությամբ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
19:12
Գորիս ԲԿ-ում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները
Գորիսի ԲԿ֊ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմուքում լույս աշխարհ է եկել այս տարվա առաջին բալիկը` Մայքլը։ Զախարյանների ընտանիքի  5֊րդ...
Աղբյուր` Panorama.am
19:06
Արման Ծառուկյանը Մախաչովի հետ ռևանշ մենամարտից առաջ արտասովոր խոստում է տվել
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոնի կոչման հավակնորդ Արման Ծառուկյանը Թամբի Մասաևի և Ադամ Զուբայրաևի հետ հարցազրույցում պատմել է իր ծրագրերի...
Աղբյուր` Panorama.am
18:52
Գերեզմաններ պետք է գնալ հունվարի 7-ին
Հունվարի 6-ին Հայոց Եկեղեցին նշում է Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Շատերն անգիտությամբ երբեմն այն անվանում են «Փոքր Զատիկ»:...
Աղբյուր` Panorama.am
18:38
Քարսիթի պատճառով Սոչիում ընտանիքը հարձակվել է տաքսիստի վրա
Սոչիում երիտասարդ զույգը հարձակվել է տաքսիստի վրա, երբ վերջինը հրաժարվել է երեխային տեղափոխել առանց քարսիթի։ Տաքսու վարորդը երիտասարդ ծնողներին...
Աղբյուր` Panorama.am
18:15
Նորմալ իշխանություն լիներ, պատերազմը բացառված էր. Վարդան Օսկանյան
«Եթե նորմալ, դիվանագիտությունից հասկացող իշխանությաւն լիներ, պատերազմը բացառված էր»,-24news-ին տված հարցազրույցում նման համոզմունք է...
Աղբյուր` Panorama.am
18:01
Հրդեհ Վանաձոր քաղաքում
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hունվարի 4-ին, ժամը 13:42-ին  ահազանգ է ստացվել, որ Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
17:47
Սերտըդ թող ուրախ ինի․ Ամանորը մինչև 2020թ․-ը ու դրանից հետո
«Ամանորը ընտանիքին է» սկզբունքով են արցախցիները նշում Ամանորը։Արցախցի  Սրբուհի Վանյանի համար Ամանորի տոնը բաժանվել է մինչ 2020...
Աղբյուր` Panorama.am
17:39
Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը տեղի կունենա 19:00-ին
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը տեղի կունենա 19:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան (Մասիվի...
Աղբյուր` Panorama.am
17:20
2,5 մլրդ դրամի վճարման ժամանակաշրջանում ֆուտբոլի ֆեդերացիայի հովանավորն է դարձել ID բանկը. Պեդրո Զարուկյան
Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարուկյանը գրում է. «2022 թվականի դեկտեմբերին կառավարությունը ֆուտբոլի ֆեդերացիային 2,5 մլրդ դրամ է տվել՝...
Աղբյուր` Panorama.am
17:00
Բաքվում ավտոբուսի վթարի հետևանքով մեկ մարդ է մահացել
Այսօր առավոտյան Բաքվի Գարադաղի շրջանում Baku Bus մարդատար ավտոբուսը մխրճվել է կայանված Volvo մակնիշի ավտոմեքենայի մեջ։ Ինչպես հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
16:54
Չինաստանի շուկաներից մեկում 8 մարդ ողջ-ողջ այրվել է
Չինաստանի հյուսիսում Չժանցզյակու քաղաքի բանջարեղենի շուկայում բռնկված հրդեհի հետևանքով ութ մարդ ողջ-ողջ այրվել է։  «Շաբաթ օրը...
Աղբյուր` Panorama.am
16:35
Ինչպես է մեքենան կոտրում պարիսպն ու հայտնվում Մոսկվա գետի մեջ
Մոսկվայում փողոցի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մարդատար մեքենա հարվածում առափնյա պարիսպներին, կոտրում դրանք ու հայտնվում Մոսկվա գետի մեջ։...
Աղբյուր` Panorama.am
16:18
Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական քաղաքական հաշվեհարդարի դրսևորումն է. Հայաքվե
«ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական...
Աղբյուր` Panorama.am
16:02
Մոլդովան կարող է արգելել FlyOne Armenia-ի գործունեությունը
Մոլդովայի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարությունը մինչև հունվարի 9-ը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որն առաջարկում...
Աղբյուր` Panorama.am
15:18
Տիրան Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, որն առնչվում է 44-օրյայի որոշ հանգամանքների. Պաշտպանական խումբ
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:...
Աղբյուր` Panorama.am
14:59
Այսօր Երկիրը կգտվի արևամերձ կետում
Այսօր` հունվարի 4-ին, Երկիրը գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է պերիհելիոն (հունարեն պերի` մոտ և հելիոս`...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ձերբակալվել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանը
Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին։ Այս մասին Արմենիա Սպուտինային հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Գլխավոր շտաբի պետի...
Աղբյուր` Panorama.am
14:40
116 տարեկանում մաhաgել է մոլորակի ամենատարեց մարդը
Դեկտեմբերի 29-ին 116 տարեկան հասակում մահացել է ճապոնուհի Տոմիկո Իտոկան, ով համարվում էր մոլորակի ամենատարեց մարդը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ակտիվիստները պահանջում են չեղարկել Լոլիտայի համերգը
«Ռուսական համայնքի» ակտիվիստները պահանջել են չեղարկել երգչուհի Լոլիտայի համերգը Իվանովոյի երաժշտական թատրոնում, որը պետք է կայանա...
Աղբյուր` Panorama.am
14:16
Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց աշխարհով
Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայաստանը՝ Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակում
Հայաստանը ընդգրկվել է է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը  РБК-ին հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am
13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}