ԱԱԾ սահմանապահները կարգը չիմանալու պատճառով երեխաներին արգելել են ծնողների հետ մեկնել իրենց տուն՝ Իռլանդիա
Աբրահամ Բալաբանյանը 2022թ. օգոստոսի 14-ին կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ «Զվարթնոց» օդանավակայանից ցանկացել է մեկնել Իռլանդիայի Հանրապետություն: Սակայն սահմանապահներն արգելել են անչափահաս երեխաներին հատել սահմանը:
«Հետք»-ը գրում է՝ նման որոշում կայացրել են Ազգային անվտանգության ծառայության «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահներ կապիտան Նիկոլայ Սարգսյանը և մայոր Արշակյանը:
Վերջիններս պատճառաբանել են, որ երեխաները չեն կարող հատել սահմանը, քանի որ անձնագրերում բացակայել են Իռլանդիայի Հանրապետության կողմից տրամադրված վիզաները: Սա այն դեպքում, երբ մինչև 16 տարեկան երեխաներն ազատված են եղել Իռլանդիայի մուտքի վիզա ունենալու պահանջից, եթե ճամփորդում են ծնողի հետ, որն Իռլանդիայում ունի մշտական կացության քարտ:
Աբրահամ Բալաբանյանը սահմանապահներին ներկայացրել է նշյալ իրավակարգավորումները՝ էլեկտրոնային պաշտոնական աղբյուրից: Երկարատև բանակցություններից, ինչպես նաև «Air France» ավիաընկերության ներկայացուցչի բացատրություններից հետո, միևնույնն է, չի հաջողվել ընտանիքին հատել սահմանը, ինչի հետևանքով բաց են թողել իրենց թռիչքը:
Ա. Բալաբանյանը դիմել է վարչական դատարան, պահանջելով ոչ իրավաչափ ճանչել ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանապահների կողմից կատարված գործողությունները:
Պնդում է, որ կրել է ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական վնաս: Մասնավորապես, սահմանապահ զորքերի ծաառայողների գործողությունների հետևանքով իր փաստացի կրած վնասը կազմում է 2 մլն 500 հազ. դրամ, բացի այդ, իրեն պատճառվել է նաև բարոյական վնաս, որը գնահատել է 10 մլն դրամ:
Նյութն ամբողձոթյամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան