Բժիշկը հորդորում է ձմռանը արևապաշտպան քսուք օգտագործել
Մաշկաբան Պոլինա Ռաժևան կարևորել է ձմռանը մաշկի համար արևապաշտպան քսուք օգտագործելը։
«Այդպիսով կպաշտպանեք մաշկը արևի ճառագայթներից, քանի որ արևի ինտենսիվ ազդեցությունն արագացնում է ծերացման գործընթացը և մեծացնում մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը»,- ասել է բժիշկը։
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, մասնագետը նշել է, որ ցուրտ սեզոնին մաշկի վիճակի վրա ազդում են ոչ միայն եղանակային պայմանները, այլև ներսի օդը, որն ավելի է չորանում տաք ռադիատորների պատճառով։
«Եթե ձեռքերի և դեմքի մաշկը հակված է չորացման, ապա ավելի լավ է ամենօրյա խնամքին ավելացնել լիպիդներով քսուքներ, այդ թվում՝ հանքային յուղեր, պարաֆին, մոմ, նավթային ժելե և սիլիկոններ: Դրանք կանխում են խոնավության կորուստը»,- նշել է նա։
Մասնագետը խորհուրդ է տվել մաշկին քսել այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են կերամիդները, բուսական յուղերը, հիալուրոնաթթուն և գլիցերինը, քանի որ դրանք խոնավեցնում են մաշկը՝ օգնելով դիմադրել արտաքին ազդեցություններին:
«Պետք է խուսափել ագրեսիվ մաքրող միջոցներից. դրանք կարող են ավելի չորացնել մաշկը», - ավելացրել է Ռաժևան:
Կոսմետոլոգ, լազերոլոգ, էսթետիկ բժշկության մասնագետների ասոցիացիայի անդամ Նատալյա Ռուդիկան ևս խորհուրդ է տալիս սննդակարգում ներառել բավարար քանակությամբ սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր պարունակող մթերքներ՝ դեմքի մաշկի վիճակը բարելավելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան