Մահացել է պարուսույց Գրիգորի Սեդրակյանը
ԱՄՆ-ում մահացել է հայտնի պարուսույց, պարային ստուդիայի հիմնադիր Գրիգորի Սեդրակյանը։ Մահվան հանգամանքներն առայժմ հայտնի չեն։
Հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, պարողներ ցավակցական գրառումներ են արել իրենց սոցցանցային էջերում։
«Գրիգ ջան... լուսավոր, բարի, տաղանդավոր մարդ, ընկեր, կոլեգա։
Շատ շուտ էր հեռանալդ։
Հանգչիր խաղաղությամբ»,- գրել է պարուհի Մարինա Մարտիրոսյանը։
«Գրիշ ջան, չեմ հավատում Աստված հոգիդ լույսերի մեջ պահի»,- գրել է պարուհի Ռիմա Պիպոյանն ու լուսանկարներ հրապարակել։
Գրիգորի Սեդրակյանը ծնվել է 1982 թվականի օգոստոսի 17-ին՝ Երևանում։ Միջնակարգ կրթությունը ստացել է 1999 թվականին՝ Երևանի թիվ 65 ավագ դպրոցը, որից հետո բարձրագույն կրթությունը շարունակել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռուստառեժիսուրայի բաժնում։
Պարել սկսել է պարուսույց Հովսեփ Շամամյանի խմբում։ Մի շարք պարի միջազգային առաջնություններում ներկայացրել է Հայաստանը։ Լիբանանի պարերի ֆեդերացիայի հրավերով 2002 թվականին աշխատել էր Բեյրությում, հետագայում՝ Թայվանում, Հոնգ Կոնգում, Սերբիայում, Ռուսաստանում և այլ երկրներում։ 2004 թվականին տեղափոխվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ 2007 թվականին աշխատել էր Լաս Վեգասի «Le Reve» շոուի անձնակազմում` որպես բեմադրող։ Հիմնադրել էր «-M- Dance Studio by S.Grigori» պարային ստուդիան, Հայաստանի պրոֆեսիոնալ պարերի ֆեդերացիայի փոխնախագահ էր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան