ԵՄ երկրները, որտեղ ապրում են ամենաերջանիկ և դժբախտ մարդիկ
Ավստրիան, Լեհաստանը և Ռումինիան զբաղեցնում են լավագույն եռյակը Եվրամիության ամենաերջանիկ երկրների վարկանիշում։ Նման եզրակացության են եկել EU happiness index հետազոտության հեղինակները, որն ամեն տարի անցկացնում է «Եվրոստատը»։
Եվրանյուզի հաղորդմամբ, ԵՄ գլխավոր վիճակագրական գրասենյակի հարցման արդյունքները զարմացրել են շատերին։ Ըստ եզրակացության, Գերմանիայի բնակիչներն իրենց բավականին դժբախտ են զգում (երկիրը վերջից երկրորդ տեղն է զբաղեցրել)։ Իսկ Բուլղարիան հակառեյտինգի առաջին տեղում է։ Այն ԵՄ բոլոր 27 անդամներից միակ երկիրն է, որը տասը բալանոց սանդղակով վեցից պակաս միավոր է հավաքել:
Հարցման մասնակիցներին խնդրել են գնահատել, թե որքանով են նրանք գոհ կամ դժգոհ իրենց կյանքից (0 - բացարձակապես դժգոհ, 10 - ավելի լավ չի կարող լինել): Նրանք պետք է պատասխանեին նաև այն հարցին՝ լավատե՞ս են, թե հոռետե՞ս ապագայի նկատմամբ։
«Որքան հարուստ է երկիրը, այնքան ավելի երջանիկ են նրա քաղաքացիները» վարկածը չի հաստատվել։ Օրինակ, Գերմանիան. բլոկի ուժեղագույն տնտեսություններից մեկը 2021 թվականին ունեցել է 7,1 միավոր։ Մեկ տարի անց՝ արդեն 6,5։
Քյոլնի ինստիտուտը հետազոտություն է անցկացրել, փորձել է հարցազրույցների միջոցով պարզելու գերմանացիների շրջանում աճող դժգոհության պատճառները։ Անցյալ շաբաթ հրապարակված ուսումնասիրության մեջ ասվում է, որ հարցվածների 20%-ը «անհանգստությունը հաղթահարում է»։
«Գերմանիան ապրում է լճացած տնտեսություն, մարդիկ անհանգստացած են Ուկրաինայի պատերազմով, միգրանտների թվի աճով և համեմատաբար ոչ պոպուլյար կառավարության քաղաքականությամբ»,- գրում է Եվրանյուզը։
Ավստրիան արդեն մի քանի տարի է, ինչ գլխավորում է վարկանիշը։ ԵՄ այս երկիրը հավաքել է 8 միավոր։ Այս ցուցանիշը սոցիոլոգները միանգամայն տրամաբանական են համարում. սա բնակչության բարեկեցության բավականին բարձր մակարդակ ունեցող երկիր է։
Նույնը չի կարելի ասել Ռումինիայի և Լեհաստանի՝ տնտեսապես ոչ այնքան զարգացած երկրների մասին։ Բայց կյանքից բավարարվածությունն այնտեղ նույնպես շատ բարձր է։ Սա նշանակում է, որ ֆինանսական բարեկեցությունը անպայման չի հանգեցնում երջանկության: Իզուր չէ, որ ասում են՝ փողով երջանկություն չի կարելի գնել։
Հետազոտության հեղինակները պարզել են, որ այնպիսի գործոններ, ինչպիսիք են տարիքը, կրթական մակարդակը, ընտանեկան և ֆինանսական վիճակը, ավելի մեծ ազդեցություն ունեն բավարարվածության վրա, քան հարստությունը:
Այլ պատկեր է նկատվել միայն Դանիայում, Շվեդիայում, Իռլանդիայում, Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում և Ֆինլանդիայում։
Այդ երկրներում ֆինանսական ապահովությունը դեռևս որոշ չափով որպես գործոն է, բայց ոչ ուղղակիորեն։ Ինչպես պարզվել է, կյանքից բավարարվածությունը մեծապես կախված է կրթության մակարդակից, որն իր հերթին փոխկապակցված է եկամուտների մակարդակի հետ։
Ավելին, ԵՄ անդամ բոլոր երկրներում կրթության մակարդակին զուգահեռ աճել է կյանքից բավարարվածությունը։