«Զանգ»-ի անդամները բերման ենթարկվեցին, այդ թվում նաև աղջիկներ
«Զանգ» շարժման մասնակիցները Մաշտոցի պուրակում վրան տեղադրեցին։ Տեղադրելուց հետո նրանք վրանը շրջապատեցին։ Ոստիականները մոտեցան, պահանջեցին վրանը վերցնել գետնից ու շարունակել ակցիան։
«Մեր վրանը գետնին դրված չէ։ Ամեն քաղաքացի իրավուքն ունի խաղաղ հավաք իրականացնել։ Սա մեր հավաքի սիմվոլն է, կացարան չէ։ Վրանը մեր հավաքի ատրիբուտն է, ցույց ենք տալիս, որ մեր պետությունը պաշտպանության կարիք ունի»,- ասաց «Զանգ» նախաձեռնության համակարգող Միքայել Նահապետյանը։
Ոստիկանն ասաց, որ դիտարկում է այս քայլը հասարակական կարգի խախտում ու մեկ րոպե տվեց վրանը գետնից վերցնելու համար։ Ժամանակը լրանալուց հետո ոստիկանները սկսեցին բռնի բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։ Ոստիկանները քաղաքացիներին տանում էին ոտքերից ու ձեռքերից բռնած։
«Ախ, մի խփիր»,- բերման ենթարկվելու ժամանակ գոռում էր քաղաքացիներից մեկը։
Բերման ենթրրակվեցին նաև ակցիայի աղջիկ մասնակիցները։ Ոստիկանները առգրավեցին վրանը։
Հարակից հրապարակումներ`
- «Վտանգը ռեալ է ու վախենալու». «Զանգ»-ը կրկին ահազանգում է
- Ոստիկաններն ուժով բերման ենթարկեցին «Զանգ»-ի անդամներին
- «Զանգ կախիր, վրան պահիր, որոշիր». Իրազեկման երթ
- Վաղը, ժամը 15։00 եկեք Մաշտոցի պուրակ կառուցելու իրական խաղաղություն․«Զանգ» նախաձեռնություն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները