Ներողություն եմ խնդրում բոլոր զոհված տղաներից, որ մենք անշնորհ դուրս եկանք. Զոհրաբ Ըռքոյան
«Ես չգիտեմ, թե ինչ քաղաքական խաղերի պատճառով կորցրեցինք ողջ Արցախը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի կրթության վարչության աշխատակից, Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, արցախյան ազատամարտիկ, լուսանկարիչ Զոհրաբ Ըռքոյանը։
Նա Քաշաթաղից հեռացել է 2020 թվականի վերջին, երբ վարչական շրջանը հանձնվեց Ադրբեջանին։
«Չեմ հիշում, թե ինչպես դուրս եկա իմ տանից։ Եղբոր որդիներս են ինձ մի կերպ նստացրել մեքենան։ Ճանապարհին Մոնթեի հուշաքարն էր, որի վրա գրված էր կարևոր խոսքը՝ «եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության էջը»։ Իջել եմ Մոնթեի արձանի մոտ, ներողություն եմ խնդրել Մոնթեից, որ մենք անշնորհք դուրս եկանք, նրա փառքը խավարեց։ Ամեն անգամ, որ գնում եմ Եռաբլուր, տղաներից ներողություն եմ խնդրում։ Առաջին բառերս են՝ կներեք տղերք, մենք անշնորհք դուրս եկանք։ Մենք իրավունք չունեինք կորցնել Արցախը։ Մենք կռվելու իրավունք ունեինք, բայց Արցախը կորցելու իրավունք չունեինք։
Արցախում թողել եմ իմ կյանքի լավագույն տարիները, իմ տունը։ Ամենամեծ կորուստը հայրենիքն է»,- ասաց նա։
Զոհրաբ Ըռքոյանն Արցախում վերջին անգամ եղել էր 2022 թվականի հունիսին։
Մանրամասն՝ տեսանյութում։