Իսրայելը ավերել է Գազայի հատվածում գտնվող Մեծ մզկիթը
Իսրայելցի զինվորականները հարձակվել են Գազայի հատվածում գտնվող Մեծ մզկիթի վրա։ 360tv.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Al Ghad հեռուստաալիքը։
Մզկիթը մոտ հազար տարեկան է և հայտնի է որպես Օմարի մեծ մզկիթ։ ՀԱՄԱՍ-ի համախոհները պնդում են, որ իսրայելական բանակի արկերը քանդել են շենքի տանիքն ու պատերը, իսկ մինարեթի հիմքում հսկայական ճեղք է առաջացել։
Մեծ մզկիթը գտնվում է Գազայի հին թաղամասում, այն ամենամեծ և ամենահին մզկիթն է այս տարածքում։
Այն կանգնեցվել է արաբների արշավանքից հետո նվաճված նախկին քրիստոնեական տաճարի տեղում։
Reuters-ը պարզաբանել է, որ մզկիթին ամենամոտ շրջանների բնակիչները ժամանակին տարհանվել են` որպես բարբարոսության դրսևորում։ Զրուցակիցներից մեկը նշել է, որ Իսրայելը փորձում է երկրի երեսից ջնջել բոլոր պաղեստինյան հիշողությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին