Չինաստանում ավելի քան 5000 տարվա բրնձի դաշտ է հայտնաբերվել
Չինաստանի արևելյան Չժեցզյան նահանգում հնագետները հայտնաբերել են հնագույն բրնձի դաշտ, որը մոտ 5300-5500 տարեկան է։ Այս մասին հայտնում է news.cn գործակալությունը։
Բացահայտումը կատարվել է Յույաո քաղաքի բնակավայրերից մեկում, որը գտնվում է Հեմուդու նեոլիթյան մշակույթի կենտրոնական գոտում։ Փորձագետների նախնական տվյալներով, դաշտը պատկանում է այս մշակույթի ուշ շրջանին։
Հստակեցվում է, որ պեղումների ընթացքում, որոնք իրականացվել են 1000 քմ մակերեսով հողամասում, հնագետները հայտնաբերել են երեք ճամփեզր, ինը փոս, բրնձի և մոլախոտի մնացորդներ, ոռոգման և ջրահեռացման համար նախատեսված առվակներ և արահետ, որը, ամենայն հավանականությամբ, կապում էր բրնձի դաշտը բնակավայրի հետ։
Հետազոտողները վստահ են, որ այս հայտնագործությունը լույս կսփռի անցյալի բրնձի դաշտերի համակարգի վրա: Բացի այդ, գիտնականները կարծում են, որ այն կարևոր նյութ կծառայի այդ տարածքում բրնձի աճեցման ուսումնասիրության համար։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան