Վրաստանի կրթության և գիտության նախարարը հանդիպել է Ջավախքի ուսուցիչների հետ
Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարին հանդիպել է Սամցխե-Ջավախեթիի շրջանի շուրջ 400 ուսուցիչների հետ և նրանց անձամբ տեղեկացրել տարբեր նորությունների մասին։
1tv.ge-ի հաղորդմամբ, հանդիպմանը Գիորգի Ամիլախվարին խոսել է ուսուցիչներին աջակցելու նպատակով իրականացվող և նախատեսվող նախաձեռնությունների մասին։ Այդ թվում նախարարը ուսուցիչներին ներկայացրել է աշխատավարձի նոր քաղաքականությունը, ուսուցիչների մասնագիտական զարգացմանը նպաստելու և դպրոցի ինքնավարության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։
Զրույցն անդրադարձել է արդիական տարբեր հարցերի։ Մասնավորապես, էթնիկ փոքրամասնությունները ներկայացնող ուսուցիչների աջակցությունը, դպրոցների ֆինանսավորումը, ուսուցիչների ժամային ծանրաբեռնվածությունը և այլն։ Հանդիպման ընթացքում ուսուցիչները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ հարցեր տալ և մանրամասն տեղեկատվություն ստանալ անմիջապես նախարարից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան