Թմրամիջոցի ազդեցության տակ գտնվող վարորդը հարվածել է Վանեցյանի որդու մեքենային
Դեմբերի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:20-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում Երևանի բնակիչ 22-ամյա Արտյոմ Վանեցյանի վարած Mercedes մակնիշի մեքենային հարվածել է Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Մելիք Բադալյանի վարած Kia մակնիշի ավտոմեքենան։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Արտյոմ Վանեցյանի մեքենան կանգնած է եղել կարմիր լույսի տակ, երբ Kia -ի վարորդը նրան հարվածել է։ Նախնական տվյալներով՝ Բադալյանը եղել է թմրամիջոցի ազդեցության տակ։
Վթարից հետո Ա. Վանեցյանը, բժշկական օգնություն ստանալու նպատակով, դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարեկները Մ. Բադալյանի մոտ հայտնաբերել են կասկածելի թմրամիջոց, ով հայտարարել է, որ հայտնաբերված կաթոցիչով ինքն օգտագործել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։Թմրանյութի հայտնաբերման փաստով ձևակերպված փաստաթղթերը փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Իսկ վթարի փաստով ձևակերպված փաստաթղթերը փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Վանեցյանը Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի որդին է։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան