Փաստաբան. Արցախը չհանձնողների դատական նիստում տեղի ունեցավ մի բան, որ հավանաբար շատերը ծանր տարան
«Այսօր Արցախը չհանձնողների դատական նիստի ընթացքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որ հավանաբար շատերը նկատեցին և ծանր տարան»,-գրում է փաստաբան Արսեն Բաբայանը, որ ստանձնել է բողոքի ակցիաներին մասնակցած 11 անձանց շահերի պաշտպանությունը։
Նա մանրամասնում է՝ «Արցախը չհանձնողների դատ» ես անվանում եմ այն 11 անձանց դատավարությունը, որոնք սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակի դեպքերով դարձել են մեղադրյալներ:
«Իսկ դեպքն իսկապես ինձ շատ տանջեց.
Դատարանը արցախցի երիտասարդների ինքնությունը ճշտելու ընթացքում հարցնում է.
- Ձեր քաղաքացիությունը:
- Արցախի Հանրապետություն:
- Հայաստանի Հանրապետության քաղաքացի՞ եք:
- Ոչ, Արցախի Հանրապետության:
Ուշադիր հետևում էի դատավորի դեմքի արտահայտության փոփոխությանը: Նկատեցի, որ մտքերի մեջ ընկավ: Բայց արագ հասկացավ, թե խնդիրը որն է:
Այդ 18-19 տարեկան արցախցի տղաներին ՀՀ իշխանությունն ասել է, թե նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն..»,-գրում է նա։
Հարակից հրապարակումներ`
- Տաթևիկ Վիրաբյանի գործով հաջորդ նիստը տեղի կունենա 2024թ․-ի հունվարի 10-ին
- Արցախցի անչափահասի կալանավորումը զուտ վախի մթնոլորտ ստեղծելու համար էր. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները