Երգիծաբանության հետ կապված խնդիր կա. Գրականագետ
«Արդի հայ գրականությունն այսօր զարգանում է, վատ չի զարգանում, կա ազատություն, ով ինչ մտածում է, գրում է։ Կան շնորհալի, միջին որակի գրողներ»,- Panorama.аm-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոնի վարիչ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մակարյանը։
Նա նշեց, որ երգիծաբանության հետ կապված խնդիր կա։
«Սա շատ բարդ ժանր է։ Հայաստանում երկու երգիծաբանի անուն կարող են տալ՝ Հակոբ Պարոնյան ու Երվանդ Օտյան։ Արդի շրջանում չկան երգիծաբաններ։ Երգիծանքը ծնվում, զարգանում, ընդգծվում է բեղաբեկումների շրջանում։ Ամենակարևորը՝ ի վերուստ տրված շնորհք է։ Բացի այդ, արևմտահայերենը ծիծաղի հնարավորություն է տալիս»,- ասաց գրականագետը։
Ընդհանրապես, Ա. Մակարյանի խոսքով, ժանրերը, թեմաները պահանջի խնդիր է. «Ժանրերը ծնվում են հասարակության պահանջից»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան