Տարբեր մարզատեսակների համար իդեալական ժամանակը
Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի Մոլեկուլային ախտորոշման կենտրոնի փորձագետ Կիրա Գլինկան նշել է տարբեր տեսակի պարապմունքների իդեալական ժամանակը։ Նրա խոսքերը մեջբերում է Men Today-ը։
Գլինկայի խոսքով, արթնանալուց հետո կարելի է վազքի գնալ, թեթև վարժություններ անել կամ լողավազանում լողալ։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ մինչև առավոտյան ժամը 10։00-ն ամենալավ ժամանակն է ճարպերն այրելու համար, քանի որ այդ պահին օրգանիզմում գլիկոգենի պաշարները ցածր են։
Մինչև ժամը 12։00-ն ընկած ժամանակահատվածում օրգանիզմն արտադրում է ամենաշատ ադրենալինը, ուստի արժե վարժություններ անել տոկունության և կենտրոնացման համար։ Նշվում է, որ ուժային վարժությունները և մկաններն ավելացնող վարժությունները պետք է կատարել ցերեկը և երեկոյան: Քնելուց առաջ խորհուրդ է տրվում յոգայով զբաղվել կամ ձգվել։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին