Ինչպե՞ս պաշտպանվել շների հարձակումից
Օրերս համացանցում բուռն քննարկումների առիթ դարձած շների հարձակման դեպքը, որը դարձել էր երեխայի մահվան պատճառ, անհանսգտություն է առաջացրել հանրության շրջանում։ Ակնհայտ է, որ շների գլխաքանակն ավելանում է և՛ մարզերում, և՛ Երևանում։ Այս դեպքում մարդու բարեկամը կարող է վտանգ ներկայացնել, քանի որ կազմում են ոհմակներ և մեծ է հավանակությունը, որ կարող են հարձակվել մարդկանց վրա։
Անասնաբույժ, կինոլոգ-փորձագետ Արթուր Թոսունյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ մարզերում և Երևանում շների տեսակների տարբերություն կարող է լինել, մարզերում ավելի հակված են պահելու այսպես կոչված՝ չոբանի շներ, որոնք չափսերով մեծ են, Երևանում ավելի փոքր չափսերի։
Մեծ շունը գիտի իր ուժը։ Կենդանին շատ լավ գիտի,թե ինչ է անում։ Եթե ուժը հերքում է ՝ կհարձակվի, եթե՝ոչ, ապա կարող է չհարձակվել։ Այսինքն՝ կենդանին գիտի, որ երեխայի վրա ուժը կբավարարի։
«Մեր ժողովուրդը սկսել է շատ շուն պահել։ 90-ականներին այդքան ուտելիք չկար, մարդիկ այդքան շուն չէին պահում։ Իսկ հիմա մասսայական շներ և կատուներ են պահում, որոնք բազմանում են։ Եթե կարողությունները չի բավարարում՝ դուրս են թողնում կենդանուն։ Այսինքն՝ մարդը ևս նպաստում է կենդանիների գլխաքանակի արհեստականորեն ավելացմանը։ Բացի դրանից, կան ցեղատեսակներ, որոնք սիրում են փախչել տնից, ուզում են բնության մեջ ապրել, բազմանալ, օրինակ՝ Խասկի տեղասկի շները»,- ասաց մասնագետը։
«Մեծ շունը գիտի իր ուժը։ Կենդանին շատ լավ գիտի,թե ինչ է անում։ Եթե ուժը հերքում է ՝ կհարձակվի, եթե՝ոչ, ապա կարող է չհարձակվել։ Այսինքն՝ կենդանին գիտի, որ երեխայի վրա ուժը կբավարարի»,- ասաց նա։
Թե ինչո՞վ է պայմանավորված շների գլխաքանակի նման աճը, Թոսունյանը նշում է․ « Մեր ժողովուրդը սկսել է շատ շուն պահել։ 90-ականներին այդքան ուտելիք չկար, մարդիկ այդքան շուն չէին պահում։ Իսկ հիմա մասսայական շներ և կատուներ են պահում, որոնք բազմանում են։ Եթե կարողությունները չեն բավարարում՝ դուրս են թողնում կենդանուն։ Այսինքն՝ մարդը ևս նպաստում է կենդանիների գլխաքանակի արհեստականորեն ավելացմանը։ Բացի դրանից, կան ցեղատեսակներ, որոնք սիրում են տնից փախչել, ուզում են բնության մեջ ապրել, բազմանալ, օրինակ՝ Խասկի տեղասկի շները»,- ասաց մասնագետը։
Ստեղծված իրավիճակում Թոսունյանը դժվարանում է լուծման ճանապարհներ նշել։
«Երկար տարիներ պետությունը ստերջացնում ու բաց է թողնում, բայց զուգահեռ քանակն ավելանում է, քանի որ խնդիրը միայն փողոցի շները չեն։ Շատ տեղեր կան, որտեղ շները կարող են բազմանալ՝ լքված գործարաններ և այլ։ Արտերկրում խնդիրը լուծված է՝ կացարաններ հիմնելով։ Մեր պետությունը չունի այդ բյուջեն թափառող կենդանիների խնդիրը լուծելու համար։ Այսքան շուն բռնել և տանել կացարան, մեծ ռեսուրս է պահանջում։ Միայն տարածքը չէ հարցը, նաև՝ լաբորատորիաներ, բժիշկներ, խնամողներ են հարկավոր։ Յուրաքանչյուր կենդանուն անհատական մոտեցում է պետք ցույց տալ։ Այսինքն՝ մեծ գումարներ է պահանջվում նման համակարգի ներդրման համար»,- ասաց Թոսունյանը։
Սակայն կրթել երեխաներին միանգամայն հնարավոր է , օրինակ՝ ինչպե՞ս պաշտպանվել հարձակվող շնից, ինչպե՞ս վարվել կենդանու հետ, որպեսզի վերջինիս հետ կոնֆլիկտ չառաջանա։Կինոլոգը կարծում է, որ նմանօրինակ դասընթացները կրթական ծրագրերում ներառելը կարևոր քայլ կլինի։ Առայժմ մնում է գոնե իմանալ վարվեցողության մի քանի կանոն։
«Ինչպես ենք երեխաներին սովորեցնում փողոցը գրագետ անցնել, այնպես էլ պետք է սովորեցնել փողոցում կենդանիների հետ վարվելը։ Սակայն, եթե այնուամենայնիվ շան հետ կոնֆլիկտ ես ունենում և ենթադրենք՝ շրջապատվել են շներով, ապա պետք է փորձել հնարավորինս անվնաս դուրս գալ։ Օրինակ՝ ծառ բարձրանալ կամ մեջքով հենվել ինչ-որ պատի, քանի որ շները սիրում են հետևից կծել, եթե ձեռքում անձևանոց կա, ապա բացել, եթե ՝ ոչ, ապա վերարկուդ հանել ու սահման ստեղծել՝ քո և շան միջև , որպեսզի շունը կծի ոչ թե մարդուն, այլ՝ հագուստը։ Իսկ այդ ընթացքում ժամանակ կարող եք շահել՝ մինչև որևէ մեկը օգնության հասի։ Շները վախենում են նաև ձայներից, եթե մի քանի հոգի սկսեն գոռալ, ապա շները կցրվեն։ Կան նաև էլեկտրական սարքեր՝ «էլեկտրաշոկեր» ենք ասում,որոնցից շները շատ վախենում են։ Այդ կայծի ձայնից շները փախչում են»,- ասաց Թոսունյանը։
Մասնագետը նաև ընդգծում է՝ շներից պետք չէ վախենալ, քանի որ նրանք դա զգում են։
«Ամենաքնած շունն էլ,եթե երեխան վազեց, կընկնի նրա ետևից։ Գուցե չկծի, բայց կվազի հաստատ։ Չպե՛տք է վախենալ և վազել»,- հավելեց նա։
Իսկ այն դեպքում, երբ կենդանին վտանգ չի ներկայացնում, մասնագետը խորհուրդ է տալիս բնակիչներին զբաղվել դրսի կենդանիների խնամքով։ Օրինակ՝ ուտելիքի հետ ճիճվակրության կամ տզերի դեմ դեղ տալ, այս կերպ կպաշտպանեն և՛ կենդանուն, և՛ շրջապատի մարդկանց հնարավոր վարակներից։ Այլ խոսքով ասած՝ մարդու բարեկամի հետ պետք է բարեկամություն անել։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Սուրենավանում 7-ամյա տղայի մահվան պատճառների մասին
- Սուրենավանում շների հարձակման հետևանքով երեխայի սիրտն է ճաքել. Մանրամասներ
- Սուրենավանում շների հարձակման հետևանքով 7 տարեկան երեխա է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան