Որոշակի առումով արցախցիների նկատմամբ խտրականություն առկա է կրթական հաստատություններում. Գեղամ Ստեփանյան
«Հաջորդ միֆը՝ «Արցախցիները բոլորը ունևոր են»-ն է: Նման բան չկա»,-հայտարարեց Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» համաժողովում անդրադառնալով արցախցիների հանդեպ խտրական վերաբերմունքի պատճառ դարձած միֆերին:
Նա բերեց իր անձնական փորձից օրինակ, երբ ՀՀ-ում քաղծառայող աշխատող իր ընկերը իրեն հարցրել է, թե արդյոք ճիշտ է, որ Արցախում գլխավոր մասնագետը 900 հազար դրամ աշխատավարձ է ստանում:
«Միգուցե հենց այս միֆն է առիթ հանդիսացել, որ ՀՀ մեր հայրենակիցներն արցախցիներին ավելի թանկ վարձավճարով բնակարանը տան՝ մտածելով՝ դե մարդիկ ունևոր են, կարող են էդ ծախսն իրենց թույլ տալ»,-ասաց Գեղամ Ստեփանյանը:
Նա կարծիք հայտնեց, որ ՀՀ քաղաքացիները բռնագաղթածների հետ շփվելուց առաջիկայում կհասկանան, որ այդքան էլ ունևոր չեն, կամ իրենց ունեցածը թողել են Արցախում:
«Որոշակի առումով խտրականություն առկա է կրթական հաստատություններում՝ պայմանավորված լեզվի և բարբառի հետ, բայց կա նաև հակառակ դեպքերը»,-հայտնեց Արցախի ՄԻՊ-ը՝ տեղեկացնելով, որ կոտայքի դպրոցներից մեկում պատրաստվում են արցախի բարբառով միջոցառում կազմակերպել:
Նրա խոսքով՝ որոշ դպրոցներում էլ բարբառի հարցում կան խտրական վերաբերմունքներ երեխաների միջև, իսկ ուսուցիչների կողմից պատշաճ արձագանքի չեն արժանանում:
Արցախի ՄԻՊ-ը դիմեց բռնագաղթածներին՝ հորդորելով էմոցիոնալ չմոտենալ խտրական դրսևորումների հանդեպ, քանի որ դրանք եզակի են, իսկ ՀՀ քաղաքացիներին և պետական ու կրթական մարմիններին կոչ արեց պայքարել դրանց դեմ:
Նա անդրադարձավ նաև Արցախի վրա գործադրած վերջին ագրեսիային՝ նշելով որ իրավիճակն աննկարագրելի ծանր էր, ոչ մեկը չէր ուզում լքել բազմահազարանոց զոհերով պահած հայրենիքը: Ստեփանյանը նաև հայտնեց, որ այդ ագրեսիայի ժամանակ 25 խաղաղ բնակիչ է զոհվել:
Հարակից հրապարակումներ`
- Համաժողով՝ նվիրված Արցախի Անկախության Հանրաքվեի, Սահմանադրության ընդունման և մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ
- ՀՀԿ-ի գրասենյակում բռնագաղթածների հետ քննարկվել է ապագայի տեսլականը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան