ՔՊ-ի գաղափարները չկրող մարդիկ 2024-ից դուրս կգան կուսակցությունից. Փաշինյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարները չկրող մարդիկ 2024 թ. փետրվարից դուրս կգան կուսակցությունից: Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Իջևանում` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ:
«Մենք պետք է առավելագույնն անենք, որպեսզի կուսակցությունում մնան այնպիսի մարդիկ, որոնք հստակ հասկանում են, թե ինչի համար ենք հավաքվել, և երկրորդ՝ այդ ըմբռնումը նրանց համար ընդունելի է գաղափարապես և անկեղծորեն։
Քննարկել ենք նաև, որ մենք պետք է հստակ միջոցներ ձեռնարկենք այս տարբերակումն անելու համար, և նրանց, ովքեր այս ըմբռնումը լիարժեք չունեն, մենք ընկեր ընկերաբար, անկեղծորեն, սկզբնական շրջանում առնվազն առանց կուսակցության վարչական լծակներ գործադրելու, պետք է ուղղակի խնդրենք դիմում գրել և կուսակցությունից դուրս գալ։
Մենք պետք է հասկանանք, թե ում համար է «Քաղաքացիական պայմանագիրն» ու նրա գաղափարաբանությունը արժեք, ում համար արժեք չէ։ Սրա համար կան տարբեր ինդիկատորներ, դրանց գործադրմամբ 2024-ի փետրվարից կսկսվի պրոցեսը։ Այն մարդիկ, ովքեր կտեսնեն, որ իրենք այդ գաղափարների կրողը չեն, հանգամանքների բերումով են հայտնվել, առանց իրարից նեղանալու, կտրուկ շարժումների կխնդրենք դիմում գրել ու դուրս գալ կուսակցությունից»,- ասել է Փաշինյանը։
Փաշինյանի ելույթը՝ տեսանյութում։