Մեծ հավանականությամբ «խաղաղության պայմանագիր» կստորագրվի. Վարդան Օսկանյան
«Սեղանի վրա այսօր կա այսպես կոչված «խաղաղության պայմանագիր», իմ տեղեկություններով բավական առաջ է գնացել և մեծ հավանականությամբ այդ փաստաթուղթը կստորագրվի»,-այդ մասին իր ֆեյսբուքյան տեսաուղերձում ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
«Այդ փաստաթղթում նախկինում կար մի կետ, եթե չեմ սխալվում 9-րդ կետը, որտեղ խոսվում էր Արցախի ժողովրդի իրավունքների, անկախության հարցերի մասին, այդ կետն այսօր հանված է ասյդ փաստաթղթից: եթե այս պայմանագիրն այսօր ստորագրվում է այսօրվա բովանդակութամբ, դրանով մենք փակում ենք Արցախի էջն առհասարակ»,- ասաց Օսկանյանը:
Նա պատահական չհամարեց, որ Ադրբեջանի նախագահը վերջերս ասաց, որ հայերը պետք է մոռանան Արցախի մասին՝ այն համարելով անհնար պահանջ, քանի որ հայ ժողովուրդը երբեք չի կարող մոռանա Արցախի մասին:
Արցախի մոռացում նշանակում է մոռանալ, մերեր անցյալը, մեր պատմությունը մեր ողջ մշակութային ժառանգությունը: Արցախը մենք չենք կարող մոռանալ, որովհետև Արցախը հայկական հող է: Արցախը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել, նույնիսկ սովետական շրջանում Արցախն ունեցել է ինքնավար կարգավիճակ, իսկ վերջին 30 տարիներին Արցախը եղել է փաստացի անկախ քաղաքական միավոր: Պահանջել,որ հայ ժողովուրդը մոռանա Արցախը, դա ուղղակի անհնարին է»,-ասում է նա:
Օսկանյանի խոսքվ՝ խնդիրն այն է, որ ՀՀ իշխանությունները գնում են դրան և այդ փաստաթղթի ստորագրումը այդ բովանդակությամբ մոռացության է տանում Արցախը:
«Ադրբեջանը պետք է հասկանա, որ այս պայմանագիրը նրանք ստորագրում են ոչ թե Հայաստանի, հայ ժողովրդի հետ, այլ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հետ, այդքանը,հայ ժողովուրդը չի կարող մոռանա Արցախը»,-ասում է Օսկանյանը՝ նշելով շեշտում, որ Արցախի ժողովրդի՝ իրենց տները վերադառնալու հարցը պետք է մաս կազմի այս պայմանագրին, ևՀՀ իշխանությունները Արցախի հարցը ներառելու այդ վերջին հնարավորությունն ունեն:
Նշելով, որ այն հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի նվազագույն իրավունքն է և դրան տեր պետք է լինի ՀՀ կառավարությունը՝ օսկանյանը շեշտեց, որ վերջինս պարտավոր է այսօր այդ հարցին տեր կանգնել և միակ պայմանը այդ կետի ներառումն պայմանագրում:
Նրա խոսքով՝ Արցախի ժողովուրդը միջազգային երաշխիքներով պետք է վերադառնա, որն ինչ-որ առումով կարող է խաղաղություն բերել հայ ժողովուրդներին:
ՀՀ ԱԳՆ նախկին նախարարը ցավով արձանագրեց, որ Ադրբեջանն արդեն կեղծիքի վրա բարձրացնում են «արևմտյան ադրբեջան»-ի հարցը և մի քանի նամակ են հղել ՄԱԿ-ին, իսկ Հայաստանը վախենում է արցախցիների պատմական բնօրրանի մասին բարձրաձայնել:
Օսկանյանի խոսքով այն անելու համար կամք և ցանկություն է պետք, այլ ոչ թե իշխանությունը պահելու նեղ հաշվարկներ:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱԺ հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Անկախության հանրաքվեի կապակցությամբ
- Որոշակի առումով արցախցիների նկատմամբ խտրականություն առկա է կրթական հաստատություններում. Գեղամ Ստեփանյան
- Երբ սատանաներն իրենց բնորոշ խարդախութամբ ու խաբեությամբ տիրանում են իշխանությանը.Արշավիր Ղարամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան