Այսօր էլ համառորեն շարունակում է կերտել մեր պարտությունների խեղճ ու անպատիվ տարեգրությունը. Սենոր Հասրաթյան
Արցախի հանրապետության ՊԲ գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«2018-ին «հեղափոխություն» կոչված խառնակչությունից հետո, երբ իշխանության եկան «քայլող թավիշները», արդեն զգում էի, թե ինչ է սպասվում մեր Հայրենիքին... Բայց երբևիցե չէի պատկերացնում, որ դրանից ընդամենը հինգ տարի հետո կարող էր լինել այնպես, որ մեր ժողովուրդը ոչ միայն հազարավոր նվիրյալների արյամբ ազատագրված Արցախի կորուստն ընդուներ այսքան թեթև ու «համերաշխ», այլև հանդուրժեր նրան, ով մաս-մաս օտարելով Երկրից մնացածը, այսօր էլ համառորեն շարունակում է կերտել մեր պարտությունների խեղճ ու անպատիվ տարեգրությունը... Հիմա, այսքանից հետո, ով է մեղավոր, նա,ով ամենօրյա հաճախականությամբ ազգին պարտադրում է «խաղաղություն» կոչված նվաստացումը, թե՞ ՄԵՆՔ (ասել է թե՝ ժողովուրդը), որ աննահանջ հարմարվում ենք այդ նվաստացմանը ...»:
Հարակից հրապարակումներ`
- Համաժողով՝ նվիրված Արցախի Անկախության Հանրաքվեի, Սահմանադրության ընդունման և մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ
- Սենոր Հասրաթյան․ Օր-օրի, կարծես, ավելի եմ հեռանում ինքս ինձնից...
- Կան ժողովուրդներ, որոնք գերադասում են ապրել հիշողությամբ, բայց ոչ երբեք ունեցածը պահելով. Սենոր Հասրաթյան
- Տեղեկատվությունը զենք է, որը, ճիշտ չօգտագործելու դեպքում, կարող է հասցնել ինքնասպանության. Սենոր Հասրաթյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան