ՀՀԿ-ի երիտթևի ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին ՄԻՊ գրասենյակի դիմաց
ՀՀԿ-ն «Մարդու իրավունքները Հայաստանում «մահացել են»» խորագրով բաղոքի ակցիա է կազմակերպել ՄԻՊ գրասենյակի մոտ:
Կուսակցության երիտթևի ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին ՄԻՊ գրասենյակի դիմաց:
«Մենք այսօր այստեղ ենք, որ ասենք՝ ՀՀ-ում չկան խոսքի ազատություն և մենք տեսնում ենք, որ ՀՀ-ում քաղաքական գործիչները, որոնք ունեն հայկական օրակարգ և խոսում են ՀՀ-ի ապագայի մասին, կալանավորվում են և նրանց նկատմամբ ապօրինի շինծու քրեական գործեր են հարուցվում»,-հայտարարեց ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը հիշեցնելով՝ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի և մյուսների գործերը:
Դանիելյանը շարունակեց՝ ասելով. «Այն սկզբունքները, որոնք նրանք թմբկահարում էին, թե ՀՀ-ում լինելու է 3 մլն վարչապետ, խոսքի ազատություն, բայց տեսնում ենք, որ այսօր Հայաստանում քաղաքացին դարձել է տուգանքի մատերիալ, իսկ խոսքի ազատությունն այնպես է սահմանափակված, որ մարդկանց խոսքի համար կալանավորում են և, Արմեն Գրիգորյանի, օրինակով կարող եմ ասել՝ նաև սպանում են»:
ՀՀԿ ԵԿ նախագահը հայտնեց, որ ՀՀ-ՄԻՊ-ին ծաղկեպսակներ են բերել կապիտույանտից, քանի որ «կապիտուլյանտն է այս ամենի հեղինակը, քանի որ կապիտուլյանտի ձեռքի գործիքն են դարձել իրավապահ համակարգի որոշ ներկայացուցիչներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի սպասարկեն դրանց թրքահպատակ օրակարգը»:
Նա նշեց, որ բերել են քաղբանտրակյալների, գրանտակերերի և տարբեր միջազգային կառույցների անունից պսակ, քանի որ տեսնում են այն լռությունը, որ տարբեր կառույցներ պետք է բարձրաձայնեին, որպեսզի չլինեին քաղբանտարկայլներ, ինչը չեն անում:
Դանիելյանը հայտարարեց, որ բոլոր խնդիրենրի մասին խոսել և խոսելու են և իրենց նպատակն է վերկանգնել մինչև 2018 թ. Հայաստանում եղած մարդու իրավունքները:
Հարակից հրապարակումներ`
- Անահիտ Մանասյանի ուղերձը Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ
- Պետությունը կնոջը զրկել է մայրության նպաստից, ՄԻՊ-ն ամիսներ շարունակ հարցին լուծում չի տալիս
- Ի՞նչ անել Նիկոլի հետ Նիկոլից հետո․ Արմեն Աշոտյանի հոդվածը կալանավայրից
- Մարեկ Մալյան. Իմ խոսքերից չեմ հրաժարվում
- Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմը նամակ է փոխանցել Ֆրանսիայի դեսպանին
- 102-ամյա Իռենը ռեկորդ է սահմանել՝ դառնալով աշխարհում ամենատարիքով պարաշուտիստը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին