Մեր խնդիրը հավաքականի մարզիչը չէ. Արաս Օզբիլիզ
«Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու։ Ֆոկուս չեմ կարող անել ու երկու տարում ամեն հարց լուծվել։ Ոչ։ Բոլորը պետք է դա հասկանան, որ մենք ռեալ երկար ճանապարհ ունենք անցնելու»,-ասուլիսում ասաց Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Արաս Օզբիլիզը։
Նա համոզված է, որ ճիշտ աշխատելու դեպքում նպատակին կարող են ավելի կարճ ժամանակում հասնել։
«Ես պատրաստ եմ աշխատելուն»,- ասաց Օզբիլիզը։
Համեմատելով հավաքականի այսօրվա կազմն իր խաղացած տարիների հավաքականի հետ, նա ասաց, երբ ինքը խաղում էր, խաղացողների մեծ մասը Հայաստանից էին, իսկ հիմա ավելի շատ են դրսից հրավիրված խաղացողները։
«Մեր ուժեղ կողմ այն էր, որ մենք մի մեծ ընտանիք էինք։ Հայաստանի համար խաղալը պետք է մեծ պատիվ լինի։ Ով գալիս է հավաքականում խաղալու, պետք է խաղա իր երկրի համար, ոչ թե անձնական շահի»։
Օզբիլիզը նաև նշեց, որ մեր խնդիրը հավաքականի մարզիչը չէ. «Մեր հավաքականի մարզիչը դեռ պայմանագիր ունի կնքած, ճիշտ չեմ համարում այդ մասին խոսել»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Եթե ինձ ընտրելու եք, որ Հենրիխ Մխիթարյանը հետ գա, ավելի լավ է չընտրեք. Արաս Օզբիլիզ
- Արաս Օզբիլիզ. Վճռական եմ
- ՀՖՖ նախագահի թեկնածուներն են Արմեն Մելիքբեկյանը և Արաս Օզբիլիզը
- Արաս Օզբիլիսն առաջադրվելու է ՀՖՖ նախագահի պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան