Մեր ժողովուրդը ոչ միայն տուգանքի, նաև տուրքի մատերիալի է վերածվել. Խաչատրյան
Ազգային ժողովում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ապրանքների ժամանակավոր պահպանության համար գանձվող պետական տուրքի գործող դրույքաչափերի կիրառման ընթացքում առաջացած խնդիրների լուծմամբ:
Նախագծի համաձայն. «Պետական տուրքի` ներկայումս գործող դրույքաչափերի կիրառման արդյունքում Գյումրու ԱՏԳ կենտրոնի տարածքում գտնվող ժամանակավոր պահպանության պահեստում առկա է Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների կուտակում, որը պայմանավորված է նրանով, որ նոր ներմուծվող տրանսպորտային միջոցների ժամանման պարբերականությունը մաքսատան տարածք տարվա ընթացքում գերազանցում է մաքսային մարմնի ժամանակավոր պահպանության տարածքներից տրանսպորտային միջոցները դուրս բերելու պարբերականությանը, ինչն էլ թերեւս, պայմանավորված է նրանով, որ մաքսային մարմինների կողմից տրանսպորտային միջոցների ժամանակավոր պահպանության համար գործող դրույքաչափերով գանձվող պետական տուրքի գումարների մեծության մակարդակը համեմատաբար ցածր է:
Նախագծով ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող տրանսպորտային միջոցի համար պետական տուրքի նախատեսվող դրույքաչափերը եթե համեմատենք պետական տուրքի ներկայումս գործող դրույքաչափերի հետ, ապա կստացվի, որ օրական 1600 դրամի փոխարեն կգանձվի 5000 դրամ, այն էլ ժամանակավոր պահպանության 2-րդ օրվանից սկսած: Նախագծի համաձայն` առաջին օրվա համար պետական տուրք չի գանձվի՝ դրանով խրախուսելով ավտոմեքենաների մաքսազերծումը մեկօրյա ժամկետում իրականացնելը»:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը բացատրեց, որ թե որն է այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը. «Քանի որ կան մարդիկ, որոնք մեքենաները բերում են ոչ թե սեփական կարիքների համար, այլ վերավաճառելու նպատակով, այդ մարդկանց համար շատ դեպքերում ավելի ձեռնտու է մեքենան չմաքսազերծել, սպասել, մինչև գնորդ կհայտնվի, միանգամից գործարք կատարելու ժամանակ կմաքսազերծեն։ Այդ ամբողջ ընթացքում մեքնենան թողնում են Գյումրիի մաքսատան տարածքում, քանի որ վճարը համեմատաբար էժան է, իրենց ձեռնտու է այդպես։
Մինչև նախագիծը պաշտոնապես շրջանառության մեջ դնելը, ՊԵԿ մեր գործընկերը մեզ հետ քննարկել են ու ասել, որ Գյումրու ավտոմաքսատան տարածքը չի բավականացնում, մեքենայի առևտրով զբաղվողների պատճառով սովորական քաղաքացին, որն իր սեփական կարիքների համար է բերում մեքենա, տուժում է»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ելույթում ասաց. «Ինձ թվում է՝ մեր ժողովուրդը ոչ միայն տուգանքի մատերիալի է վերածվել, նաև տուրքի մատերիալի։
Եթե 50 տոկոսով է ծանրաբեռնված, ինչո՞ւ եք ուզում 1600 դրամը դարձնել 5000 դրամ, եթե նպատակը ֆիսկալ չէ»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան