Հասարակություն 13:05 11/12/2023 Հայաստան

2023 թ.-ը պատերազմից հետո ժողովրդի մոտ առաջացած ապատիան չբեկեց.Հոգեբան Արկադի Մեհրաբյան

2023 թվականը  հագեցած էր  իրադարձություններով՝ թե՛ արցախյան հիմնահարցի ոլորտում, թե՛ ներքին հասարակական-քաղաքական կյանքում։ Ինչ ազդեցություն է թողնում անցնող տարին հայ ժողովրդի հոգեբանության և հասարակության հավաքական գործելակերպի վրա։ Panorama.am-ը հոգեթերապևտ, հոգեբան «Ժեստ» հոգեբանական կենտրոնի համահիմնադիր Արկադի Մեհրաբյանին խնդրեց ամփոփել անցնաղ տարին։

Ա. Մեհրաբյան-Անցնող տարում մենք ականատես եղանք Արցախի ժողովրդի նկատմամբ հերթական ագրեսիային և հայաթափմանը, ինչը, բնականաբար, բացասաբար ազդեց հայ ժողվորդի հոգեբանության վրա: Ապատիա, հիասթափություն, անտարբերություն, դրանք ավելի են խորանում, ավելի լայն մասսաներ ընդգրկելով: 30 տարվա  կտրվածքով, եթե մարդիկ ակտիվություն էին ցուցաբերում, փորձում էին ինչ-որ բան փոխել այս երկում, դրական առաջընթացներ ապահովել և տոկոսային հարաբերությամբ, եթե նախկինում նրանք 70% էին կազմում, ապա հիմա 3-4% են, ոչ ավել, բալորը՝ բացի ակտիվ քաղաքականությունով զբաղվողների, որոնք, միգուցե, իրենք էլ կեղծ են, ցույց են տալիս, թե իբր ուզում են ինչ-որ բան փոխել, ես դրա վրա էլ եմ կասկածում, մնացած ժողովրդի շրջանում 95-97%-ը ոչ մի առնչություն չի ուզում ունենալ: Այդ պատճառով ունենք այս վիճակը:

Panorama.am-Տարեվերջին հայ 32 ռազմագերիների ազատ արձակումը և հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունը, ինչ-որ բան կփոխի՞ հասարակության կյանքում։

Ա. Մեհրաբյան-Տարվա վերջում գերիների ազատ արձակումը և այդ հայտարարությունը, թեթև դրվագային կարող է մի փոքր ազդի, ուրիշ ոչ մի բան: Առավել ևս այդ հայտարարությունը ոչինչ չի տալու, մարդիկ այնքան են հոգնել նման հայտարարությունները լսելուց: Համեմատությունը միգուցե շատ կոպիտ լինի, բայց այսպես ասեմ, որ ցայտուն լինի: Ենթադրենք մենք կորցնում ենք հինգ հազար դոլար՝ անիմաստ, կորցնում ենք տունը, քանի որ բանկը վերցրել է մեր ձեռքից, որը ուրիշի համար էինք գրավ դրել, այդքան էլ մեղավորություն չունեինք, լավություն էինք արել և դրա համար պատժվեցինք ու բազմաթիվ փորձանքներ է գալիս մեր գլխին և դրա փոխարեն հարևանը 32 դոլար պարտք է լինում և վերադարձնում է: Այն ինչքանո՞վ ուրախություն կպատճառի, միգուցե մի հույսի նշույլ ազդեցություն ունենա, չեմ կարծում, որ այն խոշոր դրական տեղաշարժ կունենա հոգեվիճակի վրա՝ որպես ազդեցություն:

Գերիների ընտանիքների, հարազատների, ապրումակցող անձանց մոտ կառաջանան դրական էմոցիաներ, բայց միևնույնն է, այն դրվագային է, եթե դուք հարցնում եք, թե այն ինչ ֆունդամենտալ ազդեցություն կունենա, ապա՝ ֆունդամենտալ ոչ մի փոփոխություն մեր ժողվորդի հոգեվիճակի վրա չի ունենալու: Գործնականում այն ի՞նչ է փոխում մեր կամ հայրենիքի կյանքում, Արցախից բռնագաղթածների կյանքում, կամ պատերազմում զոհվածների հարազատների կյանքում՝ գրեթե ոչինչ, զուտ դրվագային լավ բան: Ասենք ամբողջ տարին մարդիկ բացասական էմոցիաներով ապրեն և մի հատիկ, մի օր տոնին ուրախանան, էս ա փոխելու ընդամնեը:

Panoama.am-Որոշ փորձագետներ վերջին համատեղ հայտարարության մեջ տեսան դրական տեղաշարժ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում, եթե այդպես լինի, այն ինչպե՞ս կազդի ժողվորդի հոգեբանության վրա, այս համատարած ապատիան կթուլանա՞, որն ցցուն արտահայտվեց Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ։

Ա. Մեհրաբյան-Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը և ոչ մեկը չունի ժողովրդի աջակցությունը, քանի որ տեսլական էլ չկա: ժողովրդին ինչ տեսլական ներկայացրել են՝ խաբել են: Ընդդիմությունը նախկինում է խաբել, հիմա էլ ոչինչ չի կարողանում անել, ուրիշ նոր ուժեր էլ չկան, որոնք հավատք կներշնչեն: Գործուն լուրջ փոփոխություններ մինչև չլինի, չեմ կարծում, թե բան փոխվի: Գնալ ընտրության, թե չգնալ, ժողովուրդն էլ կարող է ընդհանրապես չմասնակցեն:

Երևանի ընտրություններին եթե ինչ-որ մի տոկոս մասնակցեց, առաջիկա ընտրություններին հնարավոր է ավելի քիչ մասնակցեն: Ինչը լուրջ  մտահոգությունների տեղիք կտա ոչ միայն մեր շրջանում, այլ ամբողջ աշխարհում։ Դրսից կնայեն, կասեն՝ ես մարդիկ չեն ուզում ո՛չ երկիր ունենալ, ո՛չ պետություն: Շատերն ասում են՝ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, այն իմը չէ, բայց դու ստիպված ես: Մեր ժողովուրդը ցույց տվեց, որ ինքը չի զբաղվում դրանով, իր երկրի կառավարումն իր մտահոգությունների շրջանակներում չէ, ոչ մեկը չգնաց ընտրությունների: Իհարկե հասկանալի են պատճառները, չկան այն մարդիկ, որոնք իրենց վստահություն կներշնչեն, դա էլ կա, բայց կարելի է պայքարի այլ ձև ընտրել, կամ հնարավոր է սա պայքարի ձև է՝ ընտրության չգնալը:

Panoama.am-2023 թվականը բեկե՞ց մեր հասարակության մեջ եղած այն ապատիան, որը ձևավորվել է 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով։

Ա. Մեհրաբյան-2023 թ.-ն 44-օրյա պետրազմից հետո ժողովրդի մոտ առաջացած ապատիան չբեկեց: Բեկելու համար բեկումնային իրադարձություններ են պետք՝ ուզում է 3 տարի անցնի, ուզում է՝ 23 կամ 223 տարի: Եթե բեկումնային՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին փոփոխություն չեղավ, չի լինեի:

Այդ նույն արտաքին ուժերը, որ այդպես մեծ-մեծ խոսում են՝ էս անենք, էն անենք, իրենք կոնկրետ 2020 թվականին մեր գլխին ջարդեցին այդ պատերազմը: Իրենք՝ Մինսկի խմբի համանախագահ երկրենրն էին այս խնդրի տերերը և իրենք էլ ասում էին, որ այս հարցը չի կարող պատերազմով լուծվի, ռազմական լուծում չունի։ Է դրեցին խաբեցին, հիմա ժողովուրդն ինչ անի: Ես ոչ թե մեղադրելով եմ խոսում ժողովրդի ապատիայի մասին, այլ այն օբյեկտիվ ապատիա է, այսինքն՝ ներքին ռեսուրսների վրա հույս չկա, արտաքին ռեսուրսներն էլ տեսել ենք, որ խաբել են: Մեր գլխի տակ փափուկ բարձ դրեցին ու բերցին տեռորիստական հարձակման մատնեցին:

Նորից եմ կրկնում՝ բեկման համար բեկումնային իրադարձություն է պետք։ Նույն Արևմուտքը, եթե բերի 10000 զինվոր կամ մեծ ուժեր, ապա այդ ժամանակ կարող է մարդկանց մոտ արթնանա հույս, որ խոսքերից բացի, ինչ որ ռեալ քայլեր է արվում: Այդ երեք տանկը կամ ութ հատ հրանոթ տալը չեմ կարծում, որ ինչ-որ մեկի մոտ հույսի նշույլ է արթնացնում, թե վերջ, երկիրն արդեն պաշտպանված է, կամ մենք արդեն անվտանգության գոտիներ ունենք: Ո՛չ, բոլորն էլ գիտեն, որ ինչ-որ ցուցադրական բաներ են, որոնք, միգուցե, այլ նպատակներ ուենեն:

Տարին մարտահրավերներով լի տարի էր, ուղղակի պետք է չկոտրվենք, եթե մնացել ենք, ապրում ենք այստեղ, ապա պետք է պայքարենք, յուրաքանչյուր հայի պետք է մանկապարտեզից դպրոց սովորեցնել, որ եթե մենք Հայաստանում ենք, պետք է անվերջ պայքարի մեջ լինենք: Եթե չե՝ պետք է թողենք գանաք: Եթե ամեն մեկն իր կաշվի, իր անձի ու ընտանիքի հոգածության համար է ապրելու, թող գնա լավ բարեկեցիկ երկրում ապրի, որտեղ չի լինի պայքար։ Բայց եթե ինքը այստեղ ապրելու է ու չի պայքարելու, այն շատ սխալ է։ 

Պետք է փոխենք գաղափարախոսությունը՝ գոնե անհատների մակարդակով: Փոքր ժամանակվանից մարդկանց սովորացնենք, որ մեր առաջին բանը մեր երկրի անվտանգությունն ու պայքարն է և՝ վերջ:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}