Գազայում երեխաներին անդամահատում են առանց անզգայացման. Save the Children-ի ահազանգը
Գազայի հատվածում մի քանի երեխաների անդամահատում են իրականացրել առանց անզգայացման, դեղամիջոցների բացակայության հետևանքով։
«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին ահազանգել է Save the Children կազմակերպության ներկայացուցիչը Առողջապահության համաշխարգային կազմակերպության՝ գործադիր կոմիտեի Գազայի հարցով հատուկ նիստում։ Նա ավելացրել է, որ շատ երեխաներ գտնվում են սովամահության վտանգի առաջ։
Կիրակի օրը ԱՀԿ գործադիր խորհրդի անդամ բոլոր 34 երկրները, այդ թվում Միացյալ Նահանգները, հավանություն են տվել Գազայի վերաբերյալ բանաձևին, որը կոչ է անում անարգել կերպով մարդասիրական օգնություն հասցնել Գազա ու տարհանել վիրավորներին:
«Այն, ինչ ապրում են երեխաները Գազայում, հնարավոր չէ բառերով նկարագրել։ Նրանք կորցրել են իրենց ընտանիքը, տունը, դպրոցը։ Մեր աշխատակիցները պատմում են, վիրավոր երեխաների վերքերի մեջ որդեր են ի հայտ գալիս, երբեմն նրանց անդամահատում են առանց անզգայացման։ Մի քանի երեխաներ գտնվում են սովմահության եզրին»,-պատմել է Save the Children կազմակերպության ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելը ավերել է Գազայի հատվածում գտնվող Մեծ մզկիթը
- Գազայի բնակիչների մոտ 85 %-ը լքել է իրենց տները.Գուտերեշ
- Գազայում մարդասիրական աջակցության համակարգի ամբողջական կոլապսի մեծ վտանգ կա․ Գուտերեշ
- ԱՄՆ-ն իր գործընկերների հետ քննարկում է Գազայում միջազգային անվտանգության ուժեր տեղակայելու գաղափարը
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ Գազայում հասարակական կարգը շուտով կփլուզվի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին