Խնդրում եմ՝ մերժել միջնորդությունը, Գագիկ Խաչատրյանի վիճակը բավականին վատ է․ փաստաբան
«Կարծում եմ՝ գործ ունենք խայտառակ միջնորդության հետ։ Նման բանն անթույլատրելի է ցանկացած իրավաբանի համար , այդ թվում՝ պաշտոնյայի համար։ Հետևաբար միջնորդում եմ՝ մերժել այս միջնորդությունն ակնհայտ անհիմն լինելու պատճառով և անհապաղ բավարարել մեր միջնորդությունը ՝ Գագիկ Խաչատրյանին վիրահատության համար Գերմանիա մեկնելու թույլտվություն ստանալու համար։ Թույլ տանք, որպեսզի անձը բուժվի և հետո գա այս նիստերին մասնակցի»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ ընթանում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը, հայտարարեց փաստաբան Երեմ Սարգսյանը։
Փաստաբանը խնդրեց մերժել դատախազի միջնորդությունը։
Նիստի ավարտին Երեմ Սարգսյանը նշեց, որ Գագիկ Խաչատրյանի վիճակը բավականին վատ է։
«Այստեղ մնալով Գագիկ Խաչատրյանն ավելի կվատանա։ Քանի որ նիստի որոշման հրապարակմանը ներկա լինելու պարտավորություն չկա, տեղեկացնեմ , որ նա կլինի «Աստղիկ» ԲԿ-ում »,- ասաց նա։
Դատարանը հեռացավ խորհրդատվական սենյակ։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1ին-մասով (պաշտոնեական կեղծիք):
Հարակից հրապարակումներ`
- Խնդրում եմ՝ իմ հեղինակությանը ավելորդ դիպչող մեղադրանքներ չհնչեն․ Գագիկ Խաչատրյան
- Գագիկ Խաչատրյանը դատական նիստին ներկայացել է շտապօգնության ուղեկցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան