«Կարմիր բերետավորը» բռունցքով հարվածել է «Զանգ» հասարակական շարժուման ակտիվիստի գլխին.«Թաթոյան» հիմնադրամ
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են.
«Զանգ / Zang» հասարակական շարժումը դեկտեմբերի 9-ին հայտարարություն էր տարածել այն մասին, որ Երևանի Մաշտոցի պուրակում բողոքի քաղաքացիական ակցիա իրականացնելիս ենթարկվել են բռնության:
Մասնավորապես, ըստ շարժման` նշված քաղաքացիական ակցիայի ընթացքում «կարմիր բերետավոր» ոստիկաններից մեկը բռունցքով հարված է հասցրել իրենց ընկերներից մեկի գլխին: Դա արել է այն ժամանակ, երբ իրենց ընկերը եղել է փաստացի անօգնական վիճակում, քանի որ նրա ձեռքերը բռնած են եղել այլ ոստիկաններ և նա անգամ մեծ ցանկության դեպքում բավարձակ չէր կարող խույս տալ հարվածից։ Այս փաստը մեր հիմնադրամին «Զանգ» շարժումը հաստատել է քննարկման ընթացքում:
Ընդ որում, «Զանգ» շարժումն իր հրապարակային էջում տեղադրել է այս մասին հաղորդում` համապատասխան մանրամասներով:
Նշված տվյալներն ինքնին բավարար են, որպեսզի քրեական հետապնդման մարմինը նախաձեռնվի անհապաղ քրեական վարույթ: Փաստերն այնպիսին են, որ դրա համար անհրաժեշտ չէ հանցագործության մասին հաղորդում, այլ այն պետք է արվի սեփական նախաձեռնությամբ ու անհապաղ: Սրանք անբեկանելի միջազգային պահանջներ են»:
Հարակից հրապարակումներ`
- Մեր լավագույն պաշտպանը պաշտոնյաների քաղաքական գերությունից զերծ ուժեղ պետությունն է.Թաթոյան հիմնադրամ
- «Զանգ»-ի անդամները բերման ենթարկվեցին, այդ թվում նաև աղջիկներ
- «Վտանգը ռեալ է ու վախենալու». «Զանգ»-ը կրկին ահազանգում է
- Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է.Արման Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները