ՄԱԿ. 2023-ին համաշխարհային առևուրն անկում է ապրել
Ապրանքների և ծառայությունների համաշխարհային առևտուրը 2023 թվականին նախորդ տարվա համեմատ նվազել է մոտ 1,5 տրիլիոն դոլարով (5%)՝ հասնելով մոտ 30,7 տրիլիոն դոլարի։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նման տվյալներ են բերված ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) հրապարակված զեկույցում։
UNCTAD-ի փորձագետները նշում են, որ համաշխարհային առևտրաշրջանառության անկման վրա ազդում է աշխարհաքաղաքական լարվածությունը, մասնավորապես՝ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև։ Արդյունքում Արևելյան Ասիայում առևտուրը մնում է միջինից ցածր:
Զարգացող երկրներից արտահանման ցուցանիշները նույնպես լավը չեն։ Կտրուկ նվազել է նաև զարգացող տնտեսությունների միջև ապրանքաշրջանառությունը։
ՄԱԿ-ում կարծում են, որ 2024 թվականին համաշխարհային առևտրի զարգացման հեռանկարները մնում են անհասկանալի, սակայն ընդհանուր առմամբ փորձագետները հոռետեսական կանխատեսումեր ունեն։ Ակնկալվում է, որ առևտրաշրջանառության հետագա դանդաղում է սպասվում շարունակվող աշխարհաքաղաքական ռիսկերի ֆոնին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան