ՅՈՒՆԵՍԿՕ-ն ոչ նյութական մշակութային ժառանգության 55 նոր տարրերի մեջ, ներառել է Գյումրիու դարբնագործության ավանդույթները
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտեն, որը դեկտեմբերի 5-ից 8-ը հանդիպում է ունեցել Բոտսվանայի Կասանե քաղաքում, 72 երկրների նախաձեռնությամբ 55 նոր տարրեր է ներառել ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակներում:
Կոմիտեի նիստում նշվեց նաև «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակը: Կոնվենցիան այժմ վավերացվել է 181 մասնակից պետությունների կողմից և հանգեցրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակներում ավելի քան 700 ավանդույթների և մշակութային սովորույթների գրանցմանը:
Դեկտեմբերի 5-ից 8-ը Բոտսվանայի նախագահությամբ կայացած միջկառավարական կոմիտեի 18-րդ նիստի քննարկման ավարտին Կոմիտեի 24 անդամ երկրներ ներառել են ոչ նյութական մշակութային ժառանգության 55 նոր տարրեր, որոնց թվում են՝
անհետաձգելի պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկի 6 տարր.
Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկի 45 տարր.
4 տարր ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման լավագույն փորձի ռեգիստրում.
Նոր տարրերի ավելացմամբ՝ 730 մշակութային ավանդույթներ, որոնք ներկայացված են 145 երկրներում, այժմ կազմում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենդանի ժառանգությունը:
Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառված են Գյումրու դարբնագործության ավանդույթները (Հայաստան):
Դարբնագործությունը կամ երկաթե առարկաների ստեղծումն ու նորոգումը Գյումրի քաղաքում անհիշելի ժամանակներից եղել է հիմնական արհեստներից մեկը։ Բնակիչները շարունակում են պահպանել գոյություն ունեցող իրերը՝ պատուհանների ճաղավանդակները, դարպասները, դռները և ջահերը, որոնք պատրաստված են հին արհեստավորների կողմից, ինչպես նաև այսօր էլ երկաթե արտադրանքներ կռել և օգտագործել: Այս պրակտիկան ոչ պաշտոնապես փոխանցվում է ընտանիքների ներսում և քաղաքի ճարտարապետական ինքնության կարևոր մասն է: Այն կապված է այնպիսի արժեքների հետ, ինչպիսիք են ազնվությունը, աշխատասիրությունը և հարգանքը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին