Ռուբեն Հայրապետյան. Ափսոսում եմ, որ Արասը մասնակցում է այս կլոունադային
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է՝ շատ է ափսոսում, որ Արաս Օզբիլիզը մասնակցում է խարդավանքների։
«Ես շատ եմ ափսոսում, որ Արասը մասնակցում է Ջիվանի («Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփականատեր-նախագահ Ջևան Չելոյանցը-հեղ.) նման անհայտ ծագում ունեցող ինտրիգային խարդավանքներին»,- Aysor.am-ի հետ զրույցում ասել է Հայրապետյանը։
Ըստ նրա՝ ՀՖՖ ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանը լեգիտիմ չէ։
«Նախ Ձեզ ասեմ՝ այդ Արմենչիկը լեգիտիմ չէ, քանի որ անցած ընտրությանն իրավունք չուներ մասնակցելու, կանոնակարգի խախտմամբ է ընտրվել: Արասը շատ լավ մարդ է և ֆուտբոլիստ, ամեն ինչի էլ արժանի է, բայց ափսոսում եմ, որ չհասկանալով՝ մասնակցում է այս կլոունադային։ Այսքանը»,- հավելել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահը։
Հիշեցնենք՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության համար առաջադրված է երկու թեկնածու` գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Արաս Օզբիլիզը:
Ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները