Տիգրան Առաքելյանի «Զակո» անիմացիոն նախագիծն ընտրվել է Անսիի կինոփառատոնի ծրագրում
Ռեժիսոր Տիգրան Առաքելյանի «ԶԱԿՈ» լիամետրաժ անիմացիոն նախագիծն ընտրվել է մասնակցելու Անսիի միջազգային կինոփառատոնի 4-րդ RESIDENCY ծրագրում՝ լիամետրաժ անիմացիոն ֆիլմի գրաֆիկայի զարգացման համար։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։
«ԶԱԿՈ» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը հիմնված է նկարիչ Տիգրան Մանգասարյանի համանուն գրաֆիկական նովելի վրա, որը նրա հոր՝ նկարիչ Սարգիս Մանգասարյանի կյանքի պատմությունն է։ Իրադարձությունները, որոնց միջով անցել է հայ նկարիչը, ապշեցնում են իրենց դրամատիզմով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ գերեվարվելով և անցնելով Ռեյխի ճամբարներով, նա կարողանում է ողջ մնալ իր նկարչական տաղանդի շնորհիվ և ստիպված է լինում նկարել իր դահիճներին և իրենց կանանց։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին