Ուրախ եմ հայ և ադրբեջանցի զինվորների ազատ արձակման համար.Հռոմի Պապ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը դեկտեմբերի 10-ին, Անգելոսի աղոթքը կարդալուց հետո, ուրախություն է հայտնել «զգալի թվով հայ և ադրբեջանցի գերիների և բանտարկյալների» ազատ արձակման կապակցությամբ։ Նրա խոսքերը մեջբերում է Vatican News-ը։
«Ես մեծ հույսով եմ նայում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև այս դրական նշանին»,-ասել է Հռոմի Պապը՝ կոչ անելով երկու երկրներին և նրանց ղեկավարներին հնարավորինս շուտ կնքել խաղաղության պայմանագիր։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը շարունակեց խոսքը՝ հավատացյալներին կոչ անելով «շարունակել աղոթել պատերազմից տառապող բոլոր ժողովուրդների համար».
«Մենք մոտենում ենք Սուրբ Ծննդին։ Աստծո օգնությամբ կարո՞ղ ենք կոնկրետ քայլեր ձեռնարկել խաղաղության համար»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ի երեկոյան Հայաստանի վարչապետի գրասենյակը և Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համատեղ հայտարարություն տարածեցին և հայտարարեցին, որ Երևանն ու Բաքուն հաստատում են հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու մտադրությունը՝ հիմնվելով ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգանքի վրա։ Հայտարարության համաձայն՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների՝ ի նշան բարի կամքի, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինվորականի։
Հարակից հրապարակումներ`
- Անհայտ կորածի հայր. Բոլոր 32 գերիների անուն-ազգանուները դողացող սրտով կարդացի
- Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների՝ 2 ադրբեջանցու դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին