Արայիկ Հարությունյանը Ադրբեջանի բանտում է, քանի որ ավելին գիտի, քան իշխանությունը կցանկանար լսել. Խաչատրյան
«Արցախցիներից որևէ մեկը չի պարտադրել Արայիկ Հարությունյանին հրաժարական տալ։ Ինչպես է եղել Արցախում իշխանության փոփոխություն, մի օր վերջիվերջո կբացահայտվի»,- ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա նշեց, որ իշխանության փոփոխությունից հետո Արցախի նախագահը Արայիկ Հարությունյանի կուսակցության անդամ է, ԱԺ-ում մեծամասնությունը նույնպես Հարությունյանի կուսակցության անդամներն են։
«Ի՞նչ են ուզում ասել Հայաստանի իշխանությունները, որ չմիջամտեցին Արցախում տեղի ունեցած սպանդին, քանի որ իրենց դուր չի եկել Արայիկ Հարությունյանի հրաժարակա՞նը։ Դրանո՞վ են հիմնավորում իրենց անգործությունը։
Այն, որ այսօր Արայիկ Հարությույանը Ադրբեջանի բանտում է, նաև պայմանավորված է նրանով, որ ինքը շատ ավելի շատ բան գիտի և կարող է պատմել, քան այսօրվա իշխանությունները կցանկանային լսել։ Խոսքը վերաբերում է մյուս նախագահներին։ Ադրբեջանի բանտում գտնվում են Փաշինյանի քաղաքական բոլոր հակառակորդները։ Դա էլ Ադրբեջանի ու Հայաստանի այսօրվա ղեկավարության միջև հավանաբար ինչ որ պայմանավովաության արդյունք է»,- ասաց Ա. Խաչատրյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան