Հրաժարվել Ադրբեջանի հետ նվաստացման պայմանագիր կնքելուց ու կնքել ՌԴ-ի և Իրանի հետ ռազմական դաշինք. Շարմազանով
«Չկա խաղաղության պայմանագիր։ Կա Հայաստանի ադրբեջանացման պայմանագիր։ Կա հայի հիշողությունն ու ազգային արժանապատվությունն ուրանալու պայմանագիր»,- ասում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Ապա նա հարցադրում է արել՝ ինչո՞ւ, օրինակ, Հունաստանը Կիպրոսին սատարում է, իսկ «Նիկոլն Արցախը փուռը տվեց»։
«Որովհետև նիկոլիզմը չունի կարմիր գծեր ու իզմեր, բացի աթոռիզմից։
Նիկոլը, խաղաղություն ասելով, 5 տարում 3 պատերազմ է բերել։
Նա ու՞ր, խաղաղությունն՝ ո՞ւր։
Նիկոլիզմն ու աղետը հոմանիշներ են։
Ի՞նչ եմ առաջարկում։
Չսատարել նիկոլիզմին ու չքվեարկել նրա օգտին որ7է մակարդակում։
Հեռացնել նիկոլիզմը, հրաժարվել Ադրբեջանի հետ նվաստացման պայմանագիր կնքելուց ու կնքել ՌԴ-ի և Իրանի հետ ռազմական դաշինք։
Սա է այլընտրանքը։
Հակառակ դեպքում՝ «բիզիմդիր» ենք լինելու ազգովի»,- գրել է Էդուարդ Շարմազանովը։