Եթե ինձ ընտրելու եք, որ Հենրիխ Մխիթարյանը հետ գա, ավելի լավ է չընտրեք. Արաս Օզբիլիզ
«Գիտեմ, որ դժվար է լինելու, բայց շանսեր ունեմ, կարծում եմ, շատ մեծ է շանսերս, զգում եմ, որ հայկական ֆուտբոլային հանրությունն աջակցում է ինձ»,- ասուլիսում ասաց Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Արաս Օզբիլիզը։
Նա կարծում է, որ ճիշտ չեն աշխատում, ու հավատում է, որ ինքը կարող է շատ մեծ օգուտ տալ հայկական ֆուտբոլին:
«Ամեն ինչ կանեմ իմ ուժերի ներածին չափով, որ Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև իրենց կարիերայի ավարտը կխաղան հավաքականում: Առաջինը ես կուրախանամ, որ Հենրիխը հետ գա, բայց եթե ինձ ընտրելու եք, որ Հենրիխը հետ գա, ավելի լավ է՝ ինձ չընտրեք: Բոլորիս նպատակն պետք է լինի հայկական ֆուտբոլը զարգանա, ոչ թե Հենրիխ Մխիթարյանին վերադարձնել»,- ընդգծել է Օզբիլիսը։
Նա ասուլիսի ընթացքում նաև ներկայացրեց հայկական ֆուտբոլի զարգացման իր տեսլականը, որը ծրագրի կվերածվի՝ իր՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընրվելու դեպքում։
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին։ ՀՖՖ նախագահի թեկնածու է նաև գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանն է։
Հարակից հրապարակումներ`
- Արաս Օզբիլիզ. Վճռական եմ
- ՀՖՖ նախագահի թեկնածուներն են Արմեն Մելիքբեկյանը և Արաս Օզբիլիզը
- Արաս Օզբիլիսն առաջադրվելու է ՀՖՖ նախագահի պաշտոնում
- Արաս Օզբիլիսը հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան