1 միլիոն դրամ տուրքը տաքսի վարողներին չի վերաբերվում. Թունյան
Ազգային ժողովում անցած շաբաթ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումից հետո թյուընկալում է եղել, որ փոփոխությունների ընդունումից հետո յուրաքանչյուր տաքսի շահագործողի համար 1 միլիոն դրամ տուրք է սահմանվում։ Այսօր Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ նման բան չկա։
«1 միլիոն դրամ տուրք սահմանվում է միայն օպերատորների համար տարեկան 1 անգամ, իսկ յուրաքանչյուր տաքսի շահագործող ընդամենն իր ամեն պատվերից 2-3 տոկոսի չափով տուրք է վճարելու, որն ավտոմատ գանձնվելու է։
Այսինքն այդ 1 միլիոն դրամ տուրքը մեր տաքսի վարող համաքաղաքացիներին չի վերաբերվում», - մանրամասնեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան