Բելգորոդում էժան ձվի համար հսկայական հերթեր են
Ռուսաստանի Բելգորոդ քաղաքի բնակիչներն առավոտյան ժամը 5:00-ից հերթ են կանգնում Հարավային կոչվող տոնավաճառում հավի էժան ձվեր ձեռք բերելու համար: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով տեղական «Open Belgorod» Telegram ալիքը։
Բելգորոդի բնակիչները բողոքում են նման հերթերից։ Այս տոնավաճառում գտնցող խանութում ձուն վաճառվում է 70 ռուբլի, մինչդեռ ուրիշ խանութներում՝ 180 ռուբլի։
Քաղաքապետարանից պարզաբանել են, որ ձուն թանկացել է ողջ երկրում, քանի որ թանկացել է հավի կերը, մեծացել են ձվի փաթեավորման, պահեստավորման ծախսերը։
Բայց պատասխանը չի բավարարել քաղաքացիներին, և նրանք սկսել են զանգվածաբար բողոքել ստեղծված իրավիճակից։
«Ինչո՞ւ է ձուն ավելի թանկ, քան կիվին, բանանը, գրեյպֆրուտը, որոնք բերվում են դրսից»,- նշել են բնակիչները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան